Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

ՀՀԿ-ն ինչքան ակտիվանում է, այնքան ժողովուրդը սերտանում է օրվա իշխանությունների հետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է նախկին պատգամավոր, գործարար Մանվել Ղազարյանը։

Պարոն Ղազարյան, Սերժ Սարգսյանը բավական ծավալուն հարցազրույց տվեց, երկու մասից։ Անդրադարձավ արցախյան հարցով բանակցություններին, պատերազմին, պատճառներին ու ամեն ինչում մեղադրում էր գործող իշխանություններին։ Առհասարակ ի՞նչ դիտարկումներ ունեք հարցազրույցի վերաբերյալ, և արդյո՞ք տեղի ունեցածում մեղավոր է բացառապես գործող իշխանությունը։

– Այն, որ պատերազմի ընդհանուր ելքի համար մեղավոր են գործող իշխանությունները, դա փաստ է։ Բայց որ ամեն ինչ նախկինում շատ ավելի վատ վիճակում է եղել, բարձիթողի վիճակ է եղել, դա էլ է փաստ։ Նույն Սերժ Սարգսյանը Գերմանիայում հուզված խոսում էր, որ կռվել ենք 80-ականների զենքով և այլն։ Այնպես որ, պետք չէ փաստերը խեղաթյուրել։ Բոլորս էլ գիտենք, որ 2016-ին մեր խնդրանքով է պատերազմը կանգնել, մենք համաձայնել ենք իրենց պայմաններին։ Հետագայում եղան «Սասնա ծռերի» գործողությունները, ներքին լարվածությունը։ Բայց «Սասնա ծռերի» այդ գործողությունն էլ ձեռնտու էր օրվա իշխանություններին։ Նրանք, եթե ուզենային՝ արագ կկասեցնեին այն։ Բայց, երևի թե, պետք էր դրսին ինչ-որ բան ցույց տալ: Այնպես որ, այդ ոստիկանները որ զոհվեցին, վիրավորվեցին, այդ ամեն ինչն էլ օրվա իշխանության խղճի վրա է։ Այնպես չէ, որ իշխանությունները չէին կարող այդ ակցիան ժամանակին կանգնեցնել, որ անմեղ զոհեր չլինեին։ Բայց ես համոզված եմ, որ դա արվեց ուղղակի ժամանակ շահելու համար, որ հակառակորդին, կամ բանակցային կողմերին ցույց տային, որ մեր մոտ նման իրավիճակ էր և այլն։ Ժամանակ շահելու խնդիր էր դա։ Ուղղակի, ցավոք սրտի, ժամանակը շահեցինք, բայց բանակը չզինեցինք, սպառազինությունը չհասցրինք այն մակարդակին, որ մենք կարողանայինք պատերազմ վարել հաղթողի դիրքերից։ Մենք զինադադարի ժամանակ հաղթող կողմ ենք եղել, բայց հետագայում մեզ սկսել են թելադրել, թե ինչ անենք։ Ու մենք հաղթողից դարձանք խնդրող, և դա եղավ մեր ապաշնորհ իշխանությունների պատճառով։ Փոխանակ հաղթանակն ամրապնդվեր ժամանակակից զինատեսակներով բանակը համալրելով, ներքին, բարոյահոգեբանական վիճակը բարձր պահեինք, բայց ոչինչ չարվեց։ Հակառակը՝ սկսեցինք մեզ հույս տալ, թե մեր ղեկավարները ղարաբաղցի են, նրանք Ղարաբաղը կյանքում չեն տա։ Իրենք էլ անընդհատ դա օգտագործեցինք իրենց կլանային շահերի համար, ու մենք ունեցանք այն, ինչ ունեցանք։

Սերժ Սարգսյանը հիմա խոսում է այն մասին, որ բանակցությունների ամբողջ ընթացքում բանակցվել է 5+2 ձևաչափով տարածքների վերադարձի հարցը։ Մինչդեռ 10 տարի շարունակ մենք հիշում ենք, որ ինքը, իր թիմակիցները՝ Հանրապետականները բոլորը, միաբերան ասում են՝ ոչ մի թիզ հող թշնամուն։ Հիմա պարզվում է, որ Սերժ Սարգսյանը ոչմիթիզական չէ ու ինքը մշտապես Արցախի ղեկավարությանը ու իր թիմին տեղյակ է պահել, թե ինչ է բանակցվում։ Դուք ՀՀԿ խորհրդի անդամ եք եղել, հիշո՞ւմ եք նման բան։

– Գիտեք, ամբողջ խնդիրն այն է, որ մենք ռազմականապես թուլացել ենք, իսկ հակառակորդը անընդհատ ուժեղացել է ու սկսել է մեզ պայմաններ թելադրել։ Դա էլ ազդել է բնականաբար բանակցությունների վրա։ Իսկ եթե դրան համահունչ մենք էլ ձեռք բերեինք տարբեր սպառազինություններ, ժամանակակից, պաշտպանական սպառազինություն, որպեսզի կարողանայինք մեր դիրքերը պահել ու արդեն հակառակորդին պայամններ թելադրեինք, թե ինչ պայմաններով կգնանք զինադադարի կամ վերջնական խաղաղության պայմանագրի։

Իսկ ինչո՞ւ այդ ուղղությամբ ոչինչ չէր արվում Ձեր կողմից հիշատակված նախկին իշխանությունների կողմից։ Ինչո՞ւ էին իրենք տարիներ շարունակ ասում, թե մենք ունենք տարածաշրջանում ամենամարտունակ բանակը, բայց պարզվում է, որ այդպես չէր։

Հակառակորդը շատ լավ վերլուծեց իրավիճակը, թե ինչու իրենք 94 թվականին պարտվեցին և դասեր քաղելով՝ իրենք պարտությունից շատ ճիշտ տակտիկա, ռազմավարություն ընտրեցին ու ժամանակի ընթացքում կարողացան իրենց բանակն այնպես արդիականացնել, որ հաշված րոպեներում մեր հակաօդային պաշտպանությունը վերացրին, չեզոքացրին։ Իսկ մենք ոչ մի բան չարեցինք։ Տարիներ շարունակ գլուխ գովացինք, մեծ-մեծ փրթեցինք, թե լավագույն բանակն ունենք, բայց, ցավոք, 2014 թվականին էլ տեղային փոքր մարտերում, 16-ին այլ սահմանային միջադեպերում թշնամին մեզ շոշափեց, մեր թույլ տեղերը ուսումնասիրեց ու հասկացավ մեր հնարավորությունները։

Իսկ ինչո՞ւ Ադրբեջանի պես մենք էլ 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո հետևություններ չարեցինք ու չհզորացրինք մեր բանակը։ Հնարավո՞ր է դա չարվեց, որովհետև ծրագրում կար այդ հողերը վերադարձնելու պլանը։

– Մենք ավելի շատ հույսներս դրել էինք Ռուսաստանի վրա, որ մեզ կպաշտպանի, թույլ չի տա նոր պատերազմ, բայց եթե դու ինքդ քեզ չես պաշտպանում, ուրիշի համար դա դժվար կլինի։ Իսկ որ բանակցությունների սեղանին անընդհատ 2010-2011 թվականից դա է եղել, բանակցությունների հիմքում դրված է եղել տարածքների վերադարձի հարցը, դա միանշանակ է։

Պարոն Ղազարյան, Սերժ Սարգսյանը նաև հայտարարեց, որ շարունակելու է մնալ ակտիվ քաղաքականության մեջ, բայց չի զբաղեցնելու որևէ ղեկավար պաշտոն։ ՀՀԿն, Սերժ Սարգսյանը որևէ ասելիք, անելիք ունե՞ն Հայաստանում։

– Վերջին 2,5 տարվա ընթացքում Հանրապետական կուսակցությունը ինչքան ակտիվանում է, այնքան ժողովուրդը սերտանում է օրվա իշխանությունների հետ։ Եթե նորից իրենք ցանկանում են հայրենիքին ծառայություն մատուցել, թող շարունակեն, բայց ճիշտ կլինի, որ իրենք ուղղակի թայմաութ վերցնեն և ուղղակի լռեն մի քանի տարի։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում