Գերմանացի բժիշկները թվարկել են թրոմբոզի անսովոր նշանները, որոնք մասնագիտական հետազոտություն են պահանջում, գրում է Focus-ը:
Նշվում է, որ այս հիվանդության զարգացման պատճառ կարող է հանդիսանալ արյան մակարդելիության խախտումը, անոթների ներքին պատերի վնասումը կամ արյան հոսքի դանդաղեցումը: Ընդ որում, ավելի տարածված է խորը երակային թրոմբոզը. այն ուղեկցվում է այնպիսի ախտանշաններով, ինչպիսիք են մկանային ցավերը, սրունքների ցավը, կծկումները, ախտահարված հատվածում մաշկի փոփոխությունները, «տաք ոտքի» զգացումը և կոճերի այտուցը:
Սակայն, հանդիպում է նաև, այսպես կոչված, հանգիստ թրոմբոզ, որը հաճախ ախտորոշվում է արդեն վտանգավոր փուլում և կարող է հանգեցնել թոքային էմբոլիայի (թոքերի հիմնական զարկերակի խցանման): Մասնագետները նշում են, որ հանգիստ թրոմբոզին բնորոշ են շնչարգելությունը, արյան շրջանառության հետ կապված խնդիրները, ընդհուպ մինչև ուշագնացություն: Բժիշկները նախազգուշացնում են, որ այս ախտանշանները մասնագիտական հետազոտություն են պահանջում՝ շոկը և սրտի անբավարարությունը կանխելու համար:










































