Ղրիմում Ուկրաինայի նախագահի նախկին մշտական ներկայացուցիչ Բորիս Բաբինը մեկնաբանել է Կիևի կողմից ՆԱՏՕ-ի ինքնաթիռներին Ղրիմում թռչելու թույլտվություն տրամադրելը: Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի ինքնաթիռները կարող են թռչել Սիմֆերոպոլի օդանավակայանի պատասխանատվության գոտում: Այնուամենայնիվ, դրանք դժվար թե 12 մղոնից ավելի մոտենան թերակղզուն:
Ըստ OBOZREVATEL-ի, Բաբինը պնդում է, որ «ոչ մի միջազգային կազմակերպություն չի ճանաչում Ռուսաստանի՝ Սիմֆերոպոլի օդանավակայանից ավիահոսքերը կառավարելու իրավունքը»: Նա հավելել է, որ «մինչ այժմ, միջազգային օդային իրավունքի համաձայն, դա Ուկրաինայի պատասխանատվության գոտին է»:
Ընդ որում, նա շեշտել է, որ Ուկրաինան ամենևին ՆԱՏՕ-ի ինքնաթիռներին Ղրիմի վրայով թռչելու հրավեր չի անում, այլ միայն թույլ է տալիս դա անել:









































