Wednesday, 22 07 2026
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26

Սերժ Սարգսյանի համառ դիմադրությունը

Ես մեծ քաղաքականությունից երբեք չեմ հեռացել, հայտարարել է Սերժ Սարգսյանն իր բացառիկ հարցազրույցում, որ երկու մասով մատուցվեց հանրությանը, իսկ ավելի շուտ՝ թերևս, նախկին կառավարող համակարգի շահառու հանրային խմբերին: Այդ հարցազրույցի երկրորդ մասում շոշափված ներքաղաքական հարցերը առավել ակնառու դարձրին, որ հենց այդ շերտերն էին թիրախային առանցքային լսարանը: Իսկ մոտիվը, անշուշտ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ այդ լսարանի կամ թիրախի համար պայքարն է, ինչն ակնառու է թեկուզ հենց մեծ քաղաքականության մասին Սարգսյանի հայտարարությունից: Բանն այն է, որ օրերս էլ Ռոբերտ Քոչարյանն էր ռուսական «Սպուտնիկ»-ին տված հարցազրույցում հայտարարել, թե վերադառնում է մեծ քաղաքականություն: Սերժ Սարգսյանը փաստորեն հայտարարում է, որ ինքը դրանից երբեք չի էլ հեռացել և չունի վերադառնալու խնդիր:

Միաժամանակ, թերևս, ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարության, որ իր թիմով կմասնակցի ու կհաղթի անգամ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ընտրությանը, Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ իր թիմը՝ ՀՀԿ, միշտ լինելու է ակտիվ, բայց երբեք չի մասնակցի Փաշինյանի նախաձեռնած որևէ ընտրության: Նա հայտարարում է, որ ակտիվորեն մասնակցելու են առանց Նիկոլ Փաշինյանի որևէ ընտրության: Դա այլ բան չէ, քան մարտահրավեր Ռոբերտ Քոչարյանին՝ ակնարկով, որ Սարգսյանը երբեք չի հեռանա մեծ քաղաքականությունից, քանի դեռ դրա մեջ է Ռոբերտ Քոչարյանը, և թույլ չի տա Ռոբերտ Քոչարյանին վերադառնալ իշխանության: Դրա վկայությունն է և այն, որ Սարգսյանն ինքն է հայտարարում, թե այլևս չի զբաղեցնի կամ հավակնի որևէ ղեկավար պաշտոնի, այլ առավելագույնը կարող է լինել որևէ լուրջ պաշտոնյայի խորհրդատու: Հազիվ թե Սերժ Սարգսյանը դիտարկի Ռոբերտ Քոչարյանին կամ Ռոբերտ Քոչարյանի թիմի որևէ ներկայացուցչի խորհրդատու լինելու հանգամանքը:

Թե ինչու է Սերժ Սարգսյանը համառորեն կանգնած Ռոբերտ Քոչարյանի իշխանություն վերադարձի ճանապարհին՝ մինչև 2018 թվականը նախագահի, իսկ դրանից հետո պաշտոնաթող նախագահ-ՀՀԿ նախագահի կարգավիճակում, հանգամանալից կիմանան թերևս Սարգսյանն ու Քոչարյանն իրենք: Բայց ակնհայտ է, որ ներկայումս, նրանք լինելով այսպես ասած 1-ի արմատական ընդդիմության ձևաչափի շրջանակում, ունեն արմատական տարբերություններ իրենց դիրքորոշումներում և ռազմավարություններում: Դա ակնառու է հենց արտահերթ ընտրության հարցում ունեցած դիրքավորումից: Ավելին, Սերժ Սարգսյանը, պատասխանելով արտահերթ ընտրությունից հրաժարվելու քաղաքական մեծամասնության «որոշման» վերաբերյալ հարցազրուցավարի հարցին, պատասխանում է, թե ինքը «չունի միամտություն հավատալու, թե դա կարող է լինել վերջնական որոշում»: Սա իսկապես հետաքրքիր ձևակերպում է՝ «միամտություն չունի հավատալու, թե դա վերջնական որոշում է»:

Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանի խոսքի տողատակում դրսևորվում է արտահերթ ընտրությունից հրաժարվելու իշխանության որոշման՝ իր համար ցանկալիությունը: Ընդ որում՝ դա, իհարկե, անսպասելի չէ, որովհետև ընտրական պրոցեսում Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն անկասկած տանուլ կտան նախկին համակարգի առաջատար դիրքը Ռոբերտ Քոչարյանին: Հենց այդ առավելության հեռանկարի հաշվարկն է, որ երկրորդ նախագահ Քոչարյանին մղում է արտահերթ ընտրությանը կողմ արտահայտվելուն, եթե նույնիսկ այն կազմակերպում է Նիկոլ Փաշինյանը: Այդ համատեքստում է նաև, որ հայտարարելով արտահերթ ընտրության հանրային պահանջարկի բացակայության մասին, Փաշինյանը փաստացի, առնվազն առժամանակ փորձել է արմատական ընդդիմության կամ նախկին համակարգի շրջանակում թույլ չտալ Ռոբերտ Քոչարյանի առավելություն Սերժ Սարգսյանի հանդեպ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում