Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վայեզին հայտարարել է երկրում նոր տիպի կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի զանգվածային արտադրություն սկսելու իշխանությունների մտադրության մասին, հաղորդում է IRNA գործակալությունը:
Նա նշել է, որ այս նախագիծն իրականացվելու է ավելի վաղ ռուս գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:
Նրա խոսքով, Իրանը մտադիր է բնակչությանը պատվաստելու համար մի քանի պատվաստանյութ օգտագործել, այդ թվում՝ ռուսական: Բացի այդ, երկրում կսկսվի չինական և հնդկական, ինչպես նաև սեփական պատվաստանյութի արտադրություն:
«Իրանի կառավարությունը դրանցից ոչ մեկին նախապատվություն չի տալիս, գլխավորն այն է, որ պատվաստումների արշավը փրկի իրանցիների կյանքը»,- ասել է Վայեզին: