ԱՄՆ-ը պատրաստ է վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ «5 + 1» ձևաչափով բանակցություններին (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները և Գերմանիան): Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ «5 + 1»-ի հետ բանակցություններին»,- ասել է նա:
2015թ.-ին Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Բրիտանիան, Չինաստանը և Գերմանիան Իրանի իշխանությունների հետ համաձայնագիր ստորագրեցին պատժամիջոցների չեղարկման դիմաց միջուկային ծրագիրը սառեցնելու մասին: Փաստաթուղթը ստացել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ) անվանումը: 2018թ.-ի մայիսին Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը զբաղեցնող Դոնալդ Թրամփը հայտարարեց գործարքից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալու մասին:









































