Friday, 26 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում

Մեր պարտությունը կապ չուներ նրա հետ, որ ՀՀ ղեկավարը Փաշինյանն էր. Հայաստանը սխալ խաղադրույք էր արել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

– Պարոն Գրիգորյան, հետզհետե ակտիվանում է քարոզչական այն թեզը, թե  պատերազմի պատճառներից մեկը 2018-ի հեղափոխությունն էր։ Նախկին նախագահ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում նշում է, թե 2018-ի շարժումը հակաղարաբաղյան էր։ Ինչքանո՞վ եք կիսում այդ մոտեցումները։

Տարբեր մարդիկ տարբեր տեսակետներ են հայտնում։ Նախկին նախագահները ևս իրավունք ունեն իրենց տեսակետը ներկայացնելու, իրենց մտքերով կիսվելու։ Հետին թվով ամեն ինչ էլ կարելի է ասել, տարբեր երևույթների շուրջ տարբեր մեկնաբանություններ անել։

Ես կարող եմ հեղափոխության հետ կապված իմ կարծիքն արտահայտել։ Ակնհայտ էր, որ հեղափոխությունը շատ օբյեկտիվ էր, մարդիկ հեղափոխությանն աջակցեցին, քանի որ  հեղափոխության գլխավոր կարգախոսները շատ հասկանալի էին ու բխում էին ժողովրդի ցանկություններից։ Օրինակ՝ պայքարել կոռուպցիայի դեմ, փոխել Սահմանադրությունը, որ չլինի սուպերվարչապետական համակարգ, մարդիկ դժգոհում էին, որ ընտրությունները վերջին 20-25 տարիների ընթացքում կեղծվում էին։ Շատ տրամաբանական հեղափոխություն էր, շատ տրամաբանական կարգախոսներ էին, որոնք բխում էին  հասարակության շահերից ու սրտերից։ Այսօր էլ մարդիկ իշխանություններից պահանջում էին, որ կոռուպցիային առնչվող գործերը բացահայտվեն, պատժվեն մեղավորները։ Մարդիկ այսօր էլ պահանջում են՝ եթե գնում ենք արտահերթ ընտրությունների, անպայման փոխվեն օրենքները։ Այսօր էլ մարդիկ պահանջում են բացահայտել Մարտի 1-ի հանցագործներին։ Ուզում եմ ասել, որ մարդիկ շատ օբյեկտիվ պահանջներ էին ներկայացնում։ Նիկոլ Փաշինյանը կարողացավ ամփոփ այդ ամենը ներկայացնել հասարակությանը, դրա համար էլ իրեն ընտրեցին։

Ես չեմ հիշում ոչ մի դրվագ, ոչ մի ելույթ Փաշինյանի կամ իր թիմի կողմից, որն Արցախի հայերի, Արցախի ղեկավարության դեմ լիներ։ Ես այդպիսի ելույթներ չեմ հիշում։ Հիմա տարբեր մարդիկ տարբեր մտքեր են արտահայտում, բայց իմ կարծիքով՝ այս հեղափոխությունը շատ օբյեկտիվ էր ու ուղղված չէր ղարաբաղյան շարժման, ղարաբաղցիների դեմ։

Նշեմ նաև մյուս ասպեկտը, որի մասին շատ են խոսում նախկիններն ու նրանց շուրջը գտնվող խմբերը։ Նշում են, թե մեր ժողովրդավարության բարձր աստիճանը խանգարեց մեզ, ու մենք դրա  պատճառով պարտվեցինք։ Ես այդ արգումենտների հետ համաձայն չեմ, ճիշտ հակառակը։ Պետությունը, որը չունի նավթ, գազ, անպայման պետք է զարգացնի ժողովրդավարությունը։ Մեր պարտությունը կապված էր ոչ թե նրա հետ, որ մեր ժողովրդավարությունն ավելի բարձր էր, քան ավտորիտար Ադրբեջանինը կամ Թուրքիայինը, այլ կան այլ գործոններ, որոնք ոչ մի կապ չունեն ժողովրդավարության հետ։

– Որո՞նք են այդ գործոնները։

-Օրինակ՝ այն, որ մենք այլընտրանքներ չենք ստեղծել՝ պաշտպանության, ռազմական ոլորտում։ Մենք մեր անվտանգությունն ու ապագան կապել էինք միայն Ռուսաստանի հետ։ Ռուսաստանի շահերն էլ մեր շահերի հետ պատերազմի  ժամանակ չհամընկան։ Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը, որտեղ ավտորիտար ռեժիմ է հաստատված, այնքան խելք ունեցավ, որ զարգացնում էր ռազմական համագործակցությունը և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի, և՛ Ուկրաինայի, և՛ Իսրայելի, և՛ Պակիստանի հետ։ Դա իր արդյունքը ցույց տվեց պատերազմի ժամանակ։ Միտքս այն է, որ մեր պարտության հետ ժողովրդավարությունը կապ չունի։ Եթե  մենք Ադրբեջանից ավելի ժողովրդավար չլինեինք, ապա ավելի ծանր արդյունքներ կլինեին։ Հենց ժողովրդավարության շնորհիվ է, որ միջազգային հանրությունն այնուամենայնիվ մեզ հետ է, դիվանագիտական, քաղաքական աջակցություն ստացանք աշխարհով մեկ։ Մենք պարզապես սխալ խաղադրույք արեցինք։ Այսինքն՝ ամբողջ խաղադրույքը Ռուսաստանի վրա էր, որի հետ չհամընկան մեր շահերը։

– Ստացվում է՝ պայմանավորել պատերազմը կոնկրետ Նիկոլ Փաշինյանի գործոնով սխալ է և մանիպուլյատիվ։

– Ես պատերազմն անձերի հետ չեմ կապում։ Ռուսաստանն այսօր լավ էլ աշխատում է Նիկոլ Փաշինյանի հետ։ Դա պարզ երևում է։ Երբ առաջ են գալիս շահերը, անձերը կապ չեն ունենում։ Ռուսաստանի շահերը համընկան Թուրքիայի շահերի հետ, դրա համար էլ մեզ Ռուսաստանը չաջակցեց։ Անձերի գործոնը կա՝ գուցե 5 տոկոսով, բայց գլխավոր մեր անհաջողությունների պատճառն այն չէր, որ մեր ղեկավարը Նիկոլ Փաշինյանն էր։ Ռուսաստանի շահերը Թուրքիայի  հետ  շատ մոտեցան ու դեռ շատ մոտ են։ Թուրքիան հուժկու հարվածներ է  հասցնում ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը։ Դուք գիտեք, որ Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի, Ռուսաստանի և Եվրամիության շահերը շատ են սրվել, այսօր Ռուսաստանը միայնակ է։ Դա է պատճառը, որ Թուրքիայի գինը Ռուսաստանի համար շատ մեծ է։ Ռուսաստանը մոռացավ, որ մեր ռազմավարական դաշնակիցն է, մոռացավ, թե Հայաստանն ինչեր է արել Ռուսաստանի համար, ու հօգուտ Ադրբեջանի լուծեց ղարաբաղյան հարցը։ Դա  պետք չէ կապել անձերի հետ։ Կրկնում եմ՝ այդ գործոնը միշտ կա, բայց շատ փոքր կշիռ ունի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում