Friday, 26 04 2024
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»

Իրանը կարող է Հայաստանի անվտանգությունը մասամբ ապահովել թուրք-ադրբեջանական դաշինքի վտանգից

Իրանի իսլամական խորհրդարանում Սանանդաջ, Դիվանդարե և Քամյարան քրդաբնակ քաղաքների պատգամավոր, Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնաժողովի նախագահ, դոկտոր Սեյեդ Մահդի Ֆարշադանը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում կարևորել է Իրան-Հայաստան բազմակողմանի համագործակցության հետագա զարգացման և  ընդլայնման անհրաժեշտությունը։

Նա, արժևորելով Հայաստանի և Իրանի միջև առկա բազմաբնույթ համագործակցությունը և քաղաքական օրակարգի խթանումը, հայտնել է, որ ծրագրում է առաջիկայում պատվիրակությամբ այց կատարել Հայաստան՝ առավել հանգամանալից քննարկելու համագործակցության խորացման հեռանկարները:

Այս առնչությամբ իրանահայ լրագրող և քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Ֆարշադանը Իրանի խորհրդարանի այն պատգամավորներից է, որ ակտիվորեն մասնակցում է երկրի տնտեսական զարգացման և ֆինանսական ու առևտրական նախագծերի ներկայացման և քննարկման նիստերին, հետևում է, որ օրինագծերը կառավարությունն իրագործի: Նա նաև ակտիվորեն հետևում է Իրանի տնտեսական իրավիճակի բարելավման և սոցիալական խոցելի խավերի և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության աշխատանքներին:

«Ֆարշադանը համոզված է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների իրավիճակում, երբ Իրանը գտնվում է ամենախիստ տնտեսական պատժամիջոցների տակ, Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների մեծ շուկան կարող է օգտագործվել որպես իրանական արտադրված ապրանքների արտահանման հիմնական նպատակային շուկաներից մեկը: Հետևաբար նկատի առնելով Հայաստանի կարևոր դերը ԵԱՏՄ-ում և այն, որ արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում տեղի ունեցած աշխարհաքաղաքական փոփոխությունները ու կովկասյան տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման ծրագրերը կարող են երկարատև ժամանակահատվածում հանգել ի վնաս Իրանի տնտեսական և քաղաքական շահերի, որտեղ արդեն մեծ դերակատարություն են ստանում Թուրքիան և Արևմուտքի ու Իսրայելի բարեկամ Ադրբեջանը, ուստի Իրանը, զգալով մոտալուտ վտանգը, փորձում է ստեղծված իրավիճակում հնարավորինս արագ իր ներկայությունը ամրագրել պատերազմից հետո տուժած Հայաստանի  շուկայում և իր արտադրած ապրանքների արտահանման ճանապարհներից մեկը Հայաստանի վրայով բաց պահել դեպի Ռուսաստան, Վրաստան և ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներ»,-ասաց Շահմուրադյանը:

Նրա խոսքով՝ չնայած Իրանը նույն ձև է վարվում Ադրբեջանի հետ և փորձում է իր տնտեսական հարաբերությունները խորացնել այդ երկրի հետ, որպեսզի կարողանա հակակշռել Թուրքիայի տնտեսական, քաղաքական և ռազմական ազդեցությանը կովկասյան տարածաշրջանում, սակայն Հայաստանի հետ Իրանի տնտեսական հարաբերությունների ամրագրումը կարող է օգնել Իրանի ազդեցության և դերակատարության խորացմանը ԵԱՏՄ-ում, ինչին անդամակցելու համար նույնքան շահագրգրված է Իրանի գործընկեր և աշխարհաքաղաքական մրցակից Թուրքիան. «Հետևաբար Իրանը այժմ փորձում է բոլոր ուղղություններով իր տնտեսաքաղաքական ներկայությունը հաստատել հարևան երկրներում, իսկ կովկասյան տարածաշրջանի ուղղությամբ Իրանի համար կարևոր է իր հարաբերությունները խորացնել Ռուսաստանի և Հայաստանի հետ, որին պետք է նաև նույնքան կարևորության տան Հայաստանի իշխանությունները և գործարար ու առևտրաքաղաքական շրջանակները»:

Քաղաքական մեկնաբանի խոսքով՝ ավելի վաղ իրանցի պատգամավոր, դոկտոր Ֆարշադանը, Իրանի  և Ռուսաստան միջև առևտրի, տարանցման և տրանսպորտի զարգացումը համարելով երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման կարևոր ենթակառուցվածքներից մեկը, ասել էր. «Տրանսպորտի զարգացումը և Հյուսիս-հարավ միջանցքի ավարտը, առևտրային նավատորմի և համակցված տրանսպորտի ամրապնդումը, այդ թվում՝ ճանապարհային-երկաթուղային-ծովային տրանսպորտը, կարող է նպաստել երկու հարևան երկրների միջև առևտրի զարգացմանը»:

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը Ռուսաստան կատարած իր այցի շրջանակում հայտարարել էր. «ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցության շուրջ բանակցությունները սկսվել են, և մշտական անդամակցության նախապատրաստական աշխատանքները կմեկնարկեն առաջիկա  շաբաթների ընթացքում»:

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն անդրադառնալով Ռուսաստան կատարած իր այցի ձեռքբերումներին և այցի ընթացքում քննարկված տնտեսական հարցերին՝  ասել է. «Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, որը տարածաշրջանի երկրներին կապել է իրար հետ և ձևավորել ազատ առևտրի գոտի»:

«Հետևաբար այս առումով պետք է կարևորել Մխիթար Հայրապետյանի հեռախոսազրույցը Սեյեդ Մահդի Ֆարշադանի հետ։ Այս տեսակետից նաև պետք է կարևորել իրանցի պատգամավորի այն հայտարարությունը, ըստ որի՝ ծրագրում է առաջիկայում պատվիրակությամբ այց կատարել Հայաստան՝ առավել հանգամանալից քննարկելու համագործակցության խորացման հեռանկարները։

Ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է լուրջ մոտեցում ունենա Իրանի հետ առևտրատնտեսական. ֆինանսական, համատեղ ներդրումների, գիտելիքահեն տնտեսության և այլ ոլորտների զարգացման ու պլանավորման և, ամենակարևորը, տնտեսական ու առևտրական և տրանսպորտային ու էներգակիրների խողովակագծերի տարանցման նախագծերի գործադրմանը: Դա ոչ միայն կօգնի երկու երկրների տնտեսական բարգավաճմանը, այլև ավելին՝ կնպաստի, որ Իրանը դուրս գա տնտեսական շրջափակումներից, ինչն անչափ կարևոր խնդիր է Իրանի համար: Թեհրանը իր բարեկամական երկիր Հայաստանից ակնկալում է այդ ուղղությամբ օգնել Իրանին, ինչի դիմաց Իրանը կարող է Հայաստանի անվտանգությունը մասամբ ապահովել թուրք-ադրբեջանական արդեն ձևավորված ռազմաքաղաքական դաշինքի վտանգից»,-հայտարարեց Սահակ Շահմուրադյանը:

Նա նաև հավելեց, որ նախքան Իրանի խորհրդարանի պատգամավորների պաշտոնական այցը Հայաստան, փետրվարի 16-ին Հայաստան է ժամանել Իրանի գիտելիքահեն 40 ընկերությունների ներկայացուցիչներից  բաղկացած պատվիրակությունը՝ շուկայի ընդլայնման նպատակով: «Այս կապակցությամբ Իրանի նախագահի գիտական հարցերով վարչության գիտելիքահեն տնտեսության  տարածման շտաբի քարտուղար Փարվիզ Քարամին ասել է. «Պատվիրակության կազմում են տեքստիլի, գյուղատնտեսության և մեքենաների, շինարարության, պետրոքիմիայի, կոսմետիկայի, օրգանական սննդի և թվայնացման ոլորտների գիտահեն և ստեղծարար ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք հանդիպուոմներ են ունենալու հայկական ընկերությունների ներկայացուցիչների հետ»:

Քարամին նշել է. «Հայաստանի շուկան գիտահեն և ստեղծագործ ընկերությունների մեծ տարողություն ունի, և այդ երկրի հետ առևտրական փոխանակումները կարող են նպաստել երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը»:

Կարծում եմ, որ այս պատվիրակության այցը կարելի է նախերգանքը համարել հետպատերազմյան շրջանում Իրան-Հայաստան երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված քայլերի, ինչը կխթանի համագործակցության խորացման և առավել ամրապնդման հեռանկարները։ Այս առումով  առաջիկայում Իրանի խորհրդարանական պատվիրակության  այցը Հայաստան և կայանալիք համաձայնագրերը անկասկած միջպետական հարթակում առավել կամրագրեն երկու երկրների տնտեսական, մշակութային, առևտրական, տեխնոլոգիական, էներգետիկ, տրանսպորտային կապերի վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակը»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում