Ամերիկյան Apple ընկերությունը փնտրում է աշխատակիցների, որոնք կզբաղվեն վեցերորդ սերնդի (6G) կապի մշակմամբ: Այս մասին գրում է Bloomberg- ը՝ վկայակոչելով ընկերության «5G / 6G անլար համակարգերի հետազոտող ինժեներ» թափուր պաշտոնի հայտարարությունը:
Նշվում է, որ աշխատակիցները «կուսումնասիրեն և կզարգացնեն նոր սերնդի (6G) անլար կապի համակարգերը» և «կմասնակցեն 6G տեխնոլոգիաներին նվիրված մասնագիտական և ակադեմիական ֆորումների»:
6G-ի գործարկումը սպասվում է 2030 թվականին։