Ռուսաստանի դեմ ԵՄ հնարավոր պատժամիջոցները՝ կապված ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ, կարող են չազդել ազդեցիկ ռուս գործարարների վրա, հաղորդում է Bloomberg-ը:
Գործակալության աղբյուրների համաձայն, ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել պաշտոնյաների և կազմակերպությունների դեմ, որոնք անմիջական կապ են ունեցել Նավալնիի քրեական հետապնդման հետ: Ընդ որում, ԵՄ անդամների միջև տարաձայնություններ կան այն հարցում, թե ովքեր պետք է ընդգրկվեն պատժամիջոցների ցուցակում:
Օրինակ, Գերմանիան և Իտալիան պնդում են, որ նոր սահմանափակող միջոցները չպետք է խոչընդոտեն իրենց ռազմավարական շահերին, մինչդեռ Շվեդիան, Լեհաստանը և Բալթյան երկրները գտնում են, որ անհրաժեշտ է ավելի կոշտ գործել Մոսկվայի նկատմամբ:
Ակնկալվում է, որ պատժամիջոցների վերաբերյալ համաձայնություն ձեռք կբերվի փետրվարի 22-ին, իսկ մարտի սկզբին դրանք պաշտոնապես կհաստատվեն:









































