Wednesday, 08 05 2024
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Շուշին հանձնել են, թե ոչ՝ այդ հարցի պատասխանը թող տա այն գեներալը, ով ճանապարհ բացեց, որ թուրքերը մտնեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» անդամ, ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը։

Պարոն Առաքելյան, Սերժ Սարգսյանը իր վերջին ծավալուն հարցազրույցում անդրադարձել է բանակցային գործընթացին, պատերազմի պատճառներին, ապա՝ բուն պատերազմին, կրած պարտությանը, պատճառներին՝ մեղավորության բոլոր սլաքները ուղղելով գործող իշխանության դեմ։ Սերժ Սարգսյանն այս իշխանություններին մեղադրում է անգամ ոչ մարտունակ բանակ ունենալու, անգամ բանակը թալանելու մեջ։  Ի՞նչ դիտարկումներ ունեք այս ամենի վերաբերյալ։

– Մենք 88 թվականից սկսած մեջի մարդ ենք եղել և շատ լավ տեղյակ ենք, թե ով ոնց է աշխատել, ինչի է աշխատել, բանակը մարտունակ եղել է, թե ոչ, զենքեր եղել են, թե չեն եղել։ Նույն 2016 թվականին Սերժիկն ասում էր, որ մենք  կռվում էինք 80-ականների զենքերով։ Բայց բոլորս էլ դա գիտեինք։ Բա ինչն էր խանգարում, որ զենքեր առնեին, բանակը սարքեին, բանակը մարտունակ սարքեին։ Իրենք մենակ խոսքերով էին էդ ամենն անում ու բոլորին հավատացրել էին, թե մեր բանակն իսկապես  տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է։

Իրենք էին, չէ՞, դա 20 տարի շարունակ ասում։ Հիմա Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին է մեղադրում բանակը մարտունակ ու ինտելեկտուալ համարելու համար։

– Այո, իրենք էին խոսում տարածաշրջանում ամենամարտունակ բանակ ունենալու մասին։ Այո, այսօրվա իշխանության մեղավորությունն էլ կա։ Այսօրվա իշխանությունը մեղավոր է նրանում, որ հետևողական չեղավ նախկինների պատասխանատվության հարցում։ Թե Սերժն ինչ է ասում՝ ինձ հետաքրքիր չէ։ Այսօր բոլորը խոսացող են, որ իրենց ժամանակ այսպես էր, իրենք լինեին, պատերազմ չէր լինի, և այլն։ Այ տականքներ, դուք  բերեցիք ու ամեն ինչ հասցրիք նրան, որ պատերազմ եղավ։ Հիմա կանգնել ինչե՞ր եք խոսում։ Նույն Սերժ Սարգսյանը այնքան մեղքեր ունի, որ հազար հատ քրեական գործ կարող է հարուցվել, բայց իրենք հիմա նստել հանգիստ ձայնով ժամերով հարցազրույց են տալիս, թե ինքը այսպես, այնպես։ Իրենք ժամանակին իրենց իշխանությունը պահելու համար մեզ նման տղաներին շինծու գործերով մտցրել էին զնդանները։ Այսօր ես դեռ իրենց սարքած գործերով դատական պրոցեսի մեջ եմ, իսկ այս իշխանությունը դրել ու թավիշ է խաղում։ Այդ նախկին թյուրիմացությունները, որ ժամանակին մեր իշխանություններն էին, էնպես են արդարանում, կարծես սուրբ են։ Բա լավ, որ սուրբ եք, բա ինչպես է պատահել, որ բանակի բոլոր գեներալները, հրամանատարները այսօր վիլլաներ ունեն։ Բա դա ինչի՞ հաշվին է  եղել, ո՞նց է եղել։

Բա գիտեին՝ պատերազմ է լինելու, թող զենք առնեին։

Բայց Սերժ Սարգսյանը ասում է, որ իրենք բանակ չեն թալանել։ Ասաց՝ եթե մենք սերմացու գողացող մուկ ենք եղել, իրենք էլ ուրեմն կռիս են, քանի որ մի զրահաբաճկոնը 600 ԱՄՆ դոլարով են առել։ Իսկ իրենց ժամանակ ՊՆ որևէ գնում մեկ դրամ բարձր գնով չի եղել։

– Այս ամենը շատ ծիծաղելի է։ Մուկն էլ են իրենք եղել, կռիսն էլ։ Մեր 30 տարվա չարչարանքը՝ արցախյան շարժում, երկրաշարժ, պատերազմ, հետպատերազմյան շրջան և այլն, դրանից հետո եկան այդ ղարաբաղցիները ու սկսեցին թալանել երկիրը։ Բոլորս էլ շատ լավ գիտենք՝ ով ով է, ով է թալանել, ինչքան է թալանել։ Այսօր ոչ մեկին չես կարող խաբել։

Սերժ Սարգսյանն ասում է, որ գեներալներին, բանակի հրամանատարներին  սերմացու գողացող մկան հետ համեմատելը, նրանց վրա քրեական գործեր հարուցելը  և այլն նպաստել են  բանակում զգոնության թուլացմանը, դա էլ հանգեցրել է պատերազմի ժամանակ դասալքություններին, հրամաններին չենթարկվելուն։

– Այսինքն՝ ի՞նչ է ստացվում՝ թույլ տային, որ գեներալները, հրամանատարները հանգիստ թալանեին բանակը, դղյակներ կառուցեին, որ հանկարծ բանակի հեղինակությունը չընկնե՞ր։ Սա՞ է իրենց տրամաբանությունը։ Իրենք էդպե՞ս են մարտունակ բանակ կառուցել։  Իրենց տրամաբանությամբ՝ զինվորը գեներալին ավելի շատ է հարգում, երբ նա բանակը թալանում է, քան որ քրեական գործո՞վ է անցնում։ Բանակում յուրաքանչյուր զինվոր գիտի՝ ով ով է։ Պատերազմի առաջին օրվանից ես ռազմաճակատում եմ եղել, զինվորների հետ եմ շփվել, և բոլորը  գիտեին, թե որ գեներալը, որ հրամանատարը ով է ու ինչացու է։ Ու եթե իրենց ձեռքը ճար լիներ, հենց իրենք էլ ոմանց մարտի դաշտում կգնդակահարեին այդ հրամանատար կոչվածների դասալքության ու դավաճանության համար։ Հիմա ինչ են եկել զինվորին շահարկում։

Զինվորին հանգիստ թողեք։ Դուք հենց այդ զինվորի չարչարանքով եք եղել իշխանության, վիլլաներ կառուցել, պահել ձեր իշխանությունը, գողացել ու թալանել։ Պատերազմից դեռ երկու ամիս է անցել, բայց սաղ ազգի տականքները, գեներալները, զինվորականները, սաղ ջրի երես են դուրս գալիս։ Մեկը դավաճան է եղել, մյուսը՝ դասալիք, մեկը պատերազմի ժամանակ զինվորների ծնողներից փող է ուզել ղումարբազության համար։ Էսքան ազգի տականք մի տեղ է հավաքված եղել։ …Բայց մենք ոտքի ենք կանգնելու։ Մենք զինվելու ենք, համախմբվելու ենք ու Արցախը հետ ենք բերելու։

Պարոն Առաքելյան, Սերժ Սարգսյանը իր հարցազրույցում խոսեց նաև Շուշիի մասին, ասաց, որ Շուշին հանձնվել է։

– Շուշիում բոլորս գիտենք, թե ինչ գեներալ է եղել, որին էլ վստահված է եղել Շուշիի պաշտպանությունը։ Ես նոյեմբերի 6-7-ին, անգամ 8-ին խոսել եմ տղաների հետ, մեր ընկերների հետ, Վերին Շենի գյուղապետի հետ, ու բոլորն էլ ասում էին, որ Շուշիում մենք ենք, թուրքերին թաքստոցներից հանում են ու խփում են։ Իսկ թե հիմա Շուշին հանձնվել է, թե տվել են՝ այդ հարցի պատասխանը թող տան այն գեներալները, որոնք Հադրութից եկող Շուշիի հետևից ճանապարհ բացեցին, և թուրքերը մտան Շուշի, ու դրանից հետո այդ հրամանատար, գեներալ կոչվածները թողեցին ու Շուշիից փախան՝ տղաներին թողնելով անտեր, ու այդքան զոհեր եղան այդտեղ։

Սեյրան Օհանյանի մասի՞ն եք խոսում։ Սերժ Սարգսյանն ասում է՝  «Շուշիի անկումը ուզում էին քցեին Սեյրանի ջեբը»։

– Ես անուններ չեմ տա, բայց բոլորը գիտեն, թե ով է եղել այդտեղ։ Արայիկ Հարությունյանը լավ գիտի ու կարող է ասել, թե  ում է հանձնարարել  Շուշիի պաշտպանությունը։ Հիմա Սեյրանն է եղել, Պողոսը, թե Պետրոսը՝ արդեն մեզ չի հետաքրքրում։ Ամեն մեկը թող իր խղճի առաջ պատասխան տա, որ էսօրվա օրը մեզ գցեցին էս վիճակի մեջ։ Ու եթե իրենք մի քիչ խիղճ ունեն կամ մի քիչ մարդ են, թող հրաժարվեն Արցախի հերոսի կոչումից։ Փոխարենը Սամվել Բաբայանի պես հերոսը հրաժարվեց այդ կոչումից, որը իսկապես հերոս է ու վաստակել էր այդ կոչումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում