Sunday, 16 06 2024
Տիխանովսկայան կայցելի Հայաստան, եթե լինի պաշտոնական հրավեր
Ադրբեջանը ռուսական գազի եվրոպական «խլացուցիչ»
Երևանի բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված մեքենայի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի
Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին․ Փրկարար ծառայություն
16:15
Սեուլում հայտնել են, որ Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, 5 միլիոն հրետանային արկ է փոխանցել Ռուսաստանին
Ընդամենը 20 օր պահանջվեց երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար. պատգամավոր
15:45
Իրանն ու Շվեդիան գերիների փոխանակում են իրականացրել
Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

Միքայել Հարությունյանի գաղտնի ցուցումները․ Մարտի 1-ին ինչ զինտեխնիկա և որտեղից է բերվել Երևան

Մարտի 1-ի գործով դատական պրոցեսը տարբեր միջնորդություններով պարբերաբար ձգձգվում է, նախօրեին էլ դատական նիստը կրկին հետաձգվեց, այսպիսով՝ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի գործը չի մտնում բուն դատաքննության փուլ:

«Առաջին լրատվական»-ը սկսել է հրապարակել 80 հատորանոց դատական գործից ցուցմունքներ, առանցքային դրվագներ, որոնք դեռևս չեն հրապարակվել:

Փաստաբան Սեդա Սաֆարյանն անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի և զինվորականության կապին. «Ուզում եմ հրապարակել որոշակի դրվագներ՝ կապված սահմանադրական կարգի տապալման հետ և ներկայացնել, թե ինչպես է Քոչարյանը հարաբերվել տարբեր պաշտոնյաների հետ, և թե որոշ պաշտոնյաներ ինչ իրազեկվածություն են ունեցել՝ արտակարգ դրության հետ կապված: Եվ մի ամբողջ Ազգային ժողով, որ համաձայնություն է տվել նախագահի հրամանագրին, ինչ պատկերացում է ունեցել այդ հրամանագրի մասին»:

«Վերևից ներքև՝ Ռոբերտ Քոչարյան, Միքայել Հարությունյան, Միքայել Հարությունյանի ենթականեր. կարմիր գծի նման անցնում է համագործակցությունը Զինված ուժերի հետ, և այդ մասին փաստում է նաև համակարգից դուրս անձանց համազգեստ տրամադրելու հանգամանքը:

Միքայել Հարությունյանից ներքև՝ ստորին մակարդակում, մարդկանցից շատերը գուցե տեղյակ չեն եղել, թե ինչ կարող է լինել:

Միքայել Հարությունյանին պաշտոնով շատ մոտ կանգնած բարձրաստիճան պաշտոնյան ցուցմունք է տվել, որն ընդունում է, որ երբ Վայքում է եղել, Մարտի 1-ի հետ կապված ցուցումներ է ստացել, և ըստ նրա՝ այդ ցուցումները եղել են գաղտնի, փաստաթղթավորված չեն եղել:

Միքայել Հարությունյանն իրենց գաղտնի ցուցում է տվել սպայական կազմից մարդիկ բերել և որոշակի թվով զրահատեխնիկա բերել: Զրահատեխնիկան բերվել է Մասիս: Բարձրաստիճան այդ պաշտոնյան ասում է՝ տեղյակ է եղել, որ գիշերը կրակոցներ են եղել և զոհեր: Եվ նշում է, որ իր հետաքրքրության համար ժամը 4-5 ժամանակահատվածում եկել է Երևան, հրապարակ, Ձկան խանութի մոտ և որևէ զինվորականի կամ ոստիկանության աշխատակցի չի տեսել, բայց տեսել է, որ մեքենաներ են վառվում:

Այս պաշտոնյան զինվորականների տեղաշարժի հետ կապված նշել է, որ դա պայմանավորված էր հետընտրական ցնցումներով և նպատակը հնարավոր իշխանափոխությունը կանխելն էր: Եվ ընդունում է, որ իրեն ցուցում է տրվել զինվորականներին տանել և Կառավարության շենքում ներկայացնել կայազորի պետ Յուրի Խաչատուրովին:

Այս բարձրաստիճան զինվորականը փորձում է հերքել զորքի կրակելու հանգամանքը:

Խաղաղ ցույցեր էին տեղի ունենում, բայց իշխանությունը փետրվարի 22-23-ից ձեռնամուխ է եղել այս ենթադրվող հանցավոր համագործակցությանը, սահմանադրական կարգը տապալելու եղանակով կանգ չի առել որևէ անօրեն մեթոդի առաջ:

Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի և Միքայել Հարությունյանի միջև հանցավոր համագործակցությունը հիմնավոր է: Հարությունյանը, գիատկցելով, որ անգամ արտակարգ դրության պարագայում չի կարող զորքն օգտագործել, այնուամենայնիվ, կազմակերպել է զորքի տեղաշարժ, և զորքի տեղաշարժի պատասխանատուներից մեկը Սեյրան Օհանյանն է»,- նշեց փաստաբանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում