Monday, 22 06 2026
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան

«Առավոտ». Արտագաղթում են հոգեբանական պատճառներով

«Իշխանությունն ասում է, որ արտագաղթն իրականում արտագաղթ չէ, դա ընդամենը ուղևորահոսքի բալանս է, որը սեզոնային բնույթ է կրում և աշնանը «կդզվի»: Չեմ էլ կասկածում, որ ընտրություններից առաջ նրանք թղթի վրա այնպիսի բալանս «կդզեն», որ Հայաստանում ավելի շատ ընտրող «կհայտնվի», քան իրականում բնակչություն կա: Ուղևորահոսքի մասին պնդումները սփոփիչ չեն. բոլոր դեպքերում, նույնիսկ սեզոնային գործոնը հաշվի առնելով, խոսքը մեր երկրից մեկընդմիշտ գնացած հազարավոր մարդկանց մասին է, իսկ մեր վիճակում դա անթույլատրելի «շռայլություն է»: Հետևաբար, արտագաղթը շարունակում է մնալ կարևորագույն խնդիրների շարքում»,- գրում է «Առավոտ»-ի խմբագիրը և հավելում.

«Պատճառների մասին բազմիցս գրվել է. կա ծանր վիճակ, կոռուպցիա, անարդարություն, իշխանությունների կամայականություններ, գործունյա, որոշակի օժտվածություն ունեցող մարդու ինքնարտահայտման անհնարինություն և այլն: Բայց ես ուզում եմ խիստ ոչ պոպուլյար հարցադրում անել, պատճառները միայն ա՞յդ կարգի են: Աշխարհում չկա՞ն ավելի աղքատ և ավելի անարդար երկրներ, որտեղից բնակչությունը, այդ հնարավորությունն ունենալով, այնուամենայնիվ, մեր մասշտաբով չի արտագաղթում: Արդյոք Ռուսաստանը, դեպի ուր այսօր ձգտում է մեր համաքաղաքացիների մեծ մասը, վերը թվարկած չափանիշներով Հայաստանից լա՞վ երկիր է: Ինչո՞ւ էին սովետի ժամանակ հայաստանցիներից շատ-շատերը երազում գնալ Ամերիկա՝ չնայած սովից կամ գործազրկությունից ամենևին չէին տառապում:

Գուցե խնդիրը նաև (ընդգծում եմ՝ նաև) հոգեբանական կողմնորոշման մեջ է: Մեր մշակույթին հատուկ են հստակ և շատ ճիշտ «տաբուներ», երբեք, անկախ հանգամանքներից, թմրադեղ չեմ օգտագործի, ծնողներիս հետ անհարգալից չեմ խոսի, եթե տղամարդ եմ՝ կնոջ վրա ձեռք չեմ բարձրացնի և այլն: Երբեմն այդ արգելքները խախտվում են, բայց ճնշող մեծամասնության համար ի բնե բացառվում է այդ «տաբուներին» դեմ գնալու միտքն ինքնին: Կարո՞ղ ենք նույնն ասել արտագաղթի դեպքում: Կա՞ այդպիսի կողմնորոշում, երբեք, ինչ էլ պատահի, ես իմ երկիրը չեմ լքի: Ոմանք առաջարկում են փակել Ռուսաստանի միգրացիոն գրասենյակները, որպեսզի մեր համաքաղաքացիները «կազմակերպված ձևով» չարտագաղթեն, ասենք, Կալինինգրադի մարզ: Ոմանք էլ զարգացնում են այդ առաջարկը և կոչ են անում Շենգենյան երկրներին՝ խստացնել մուտքի արտոնագրի մեխանիզմը: Այդ ամենը մենք արդեն անցել ենք. այսօր վարչական արգելքները միայն նպաստելու են արտագաղթին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում