Ինչպես հաղորդում է The Los Angeles Times-ը, տեղի դատարանը պարտադրել է Mattel ընկերությանը, որը հայտնի է իր «Բարբի» ապրանքանիշով, MGA ընկերությանը վճարել 309 մլն դոլար՝ որպես հեղինակային իրավունքի խախտման փոխհատուցում:
MGA ընկերությունն անհայտ էր այնքան ժամանակ, քանի դեռ 2001 թ. Բարբիի դիզայներ Քարտեր Բայնթը չստեղծեց Bratz տիկնիկների շարքը, որը լուրջ մրցակցության մեջ մտավ Բարբիի հետ: 2008 թ. Mattel-ը դիմել էր դատարան՝ մեղադրելով MGA-ին պատենտային իրավունքները խախտելու մեջ:
Այն ժամանակ «Բարբի»-ի սեփականատերը շահել էր դատը և ստացել 100 մլն փոխհատուցում: Սակայն հետագայում MGA-ը հանդես եկավ հակընդեմ հայցով՝ իր հերթին մեղադրելով Mattel-ին հեղինակային իրավունքներ խախտելու մեջ: