Իտալացի հրաբխագետները հայտնել են Սիցիլիայում գտնվող Էթնա հրաբխի նոր ժայթքման մասին, հաղորդում է ANSA գործակալությունը:
Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը բնական երևույթն արձանագրել է տեղական ժամանակով 16:10-ին (Երևանի ժամանակով 19:10-ին):
Գիտնականները նշել են, որ ժայթքումը տեղի է ունեցել հարավարևելյան լանջին գտնվող խառնարանից: Հրաբխի մոտ տեսանելի են եղել լավայի հոսքեր ու մոխրի արտանետումներ:
2021 թվականի հունվարի վերջին Կատանիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը հայտարարել էր Էթնա հրաբխի արթնանալու մասին:
Էթնան Եվրոպայի ամենամեծ գործող հրաբուխն է: Այն մշտապես վերահսկվում է գիտնականների կողմից:
https://twitter.com/disclosetv/status/1361740565461753857?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1361740565461753857%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_c10&ref_url=https%3A%2F%2Fwww.mk.ru%2Fincident%2F2021%2F02%2F16%2Fnovoe-izverzhenie-vulkana-etna-popalo-na-video.html








































