Միացյալ Նահանգները Սուբիկ բեյ քաղաքն աստիճանաբար իր ռազմակայանի Է վերածում Ֆիլիպիններում: Այդ մասին, ինչպես փետրվարի 16-ին հայտնել Է Manila Bulletin թերթը, հայտարարել Է Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն:
Նա քննադատության Է ենթարկել փոխնախագահ Լենի Ռոբրեդոյին, որը, նրա խոսքով, անգիտություն Է հանդես բերում միջազգային գործերում եւ չի արձագանքւմ «բազմաթիվ վիրավորանքներին», որոնք ԱՄՆ-ը պատճառում Է Ֆիլիպիններին: «Դուք չգիտեք նախորդ դեպքերի կամ նախադեպերի մասին, երբ ամերիկացիները բացահայտորեն առաջադիրք են կառուցում,- մեջբերում Է թերթը նախագահին:- Դուք գիտե՞ք մեծ քանակությամբ պահեստների մասին, որտեղ Ամերիկան տեղավորել Է իր զենքը Ֆիլիպիններում: Դուք գիտե՞ք, որ նրանք աստիճանաբար Սուբիկ բեյը վերածում են ամերիկյան ռազմակայանի: Ես գիտեմ այդ մասին, որովհետեւ ինձ զեկուցում են եւ որովհետեւ ստացել եմ իրավիճակի գնահատումը Ֆիլիպինների զինված ուժերի կողմից: Սուբիկ բեյի ռազմակայանն ԱՄՆ-ի տրամարդության տակ Էր 1898 թվականից մինչեւ 1992 թվականը: Այն տարածաշրջանում Պենտագոնի հենակետերի թվում Էր:
1992 թվականին ամերիկացի զինվորականները լիովին դուրս բերվեցին այնտեղից ժողովրդական հեղափոխությունից հետո, որը տապալեց դիկտատոր Ֆերդինանդ Մարկոսի ամերիկամետ վարչակարգը: Այդ ժամանակվանից ի վեր այնտեղ ստեղծվել Է տնտեսական գոտի, ակտիվորեն զարգանում Է զբոսաշրջությունը: 2014 թվականին Դուտերտեի նախորդի օրոք ԱՄՆ-ը Ֆիլիպինների հետ ստորագրել Է նոր պայմանագիր, որը Պենտագոնին թույլ Է տալիս 10 տարվա ընթացքում «ժամանակավոր եւ շրջափոխման հիման վրա» Ֆիլիպիններում տեղաբաշխել իր ռազմական ինքնաթիռներն ու նավերը: Նախագահ Դուտերտեն, որը վերջերս ԱՄՆ-ից պահանջել Է «վճարել», եթե ցանկանում Է պահպանել այդ համաձայնագիրը, խիստ կշտամբել Է Ռոբրեդոյին «ամերիկամետ դիրքորոշման» համար, նշում Է թերթը:
Նախագահին անհանգստացնում Է, որ իր երկիրը կարող Է հայտնվել խաչաձեւ կրակի տակ Հարավչինական ծովում վեճի պատճառով պատերազմ սկսվելու դեպքում: «Ի՞նչ են մեզ տվել ամերիկացիները,- մեջբերում Է նրան թերթը:- Նրանք վերածում են իրենց առաջադիրքի, իրենց կողմնակիցների: Պատերազմ սկսվելու դեպքում Ֆիլիպինները միանշանակ ներքաշված կլինեն դրա մեջ:











































