Բելառուսի Պետանվտանգության կոմիտեն (ԿԳԲ) հանրապետության 17 քաղաքացու ընդգրկել է ահաբեկչական գործողություններում ներգրավված անձանց ցուցակում: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ կոմիտեի կայքը պարունակում է ցուցակ, որում նշված են Բելառուսի քրեական օրենսգրքի 289-րդ հոդվածով («Ահաբեկչության ակտ») մեղադրյալների անունները:







































