Առատ ձյուն է տեղացել Անկարայում և Թուրքիայի կենտրոնում գտնվող այլ քաղաքներում: Թուրքիայի մայրաքաղաքում նկատվում է մերկասառույց, ինչը դժվարացնում է տրանսպորտային միջոցների շարժը:
Ավելի վաղ Ստամբուլում տեղացած ձյան պատճառով ուսումնական հաստատություններում դասերը չեղարկվել էին: Օդանավակայանները գործում են նորմալ: Ենթադրվում է, որ արտասովոր եղանակը կարող է պահպանվել հինգ օր:









































