Ոստիկանության ծառայողները Սպիտակ տան մոտակայքում բերման են ենթարկել մի կնոջ, որի մեքենայում լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Fox News- ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ 66-ամյա մի կին փորձել է մուտք գործել ԱՄՆ Նախագահ Ջոզեֆ Բայդենի նստավայրի տարածք՝ նրան նամակ փոխանցելու համար: Նրան մի տղամարդ է ուղեկցել՝ օդային ատրճանակով:
Նշվում է, որ ձերբակալվածն արդեն հանձնվել է ԱՄՆ գաղտնի ծառայությանը, որը զբաղվում է պետության բարձրաստիճան պաշտոնյաների պաշտպանությամբ:









































