Saturday, 27 06 2026
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը

Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն կարող միավորվել. հնուց եկած տարաձայնություններ կան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ՀՀԿ խորհրդի նախկին անդամ Լեռնիկ Ալեքսանյանը։

Պարոն Ալեքսանյան, Դուք մեր վերջին հարցազրույցում շատ էիք կարևորում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Իշխանությունը հրաժարվեց այդ գաղափարից։ Ձեր կարծիքով՝ ո՞րն էր պատճառը, ու ի՞նչ զարգացումներ կարող են լինել։

– Իշխանությունները կտրականապես չեն ասում, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու։ Նրանք ասում են, որ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հանրային պահանջ չկա։ Ես կարծում եմ, որ գարնանը ավելի լավ կուրվագծվի՝ նման պահանջ կա՞, թե՞ չկա։ Եթե հասարակության մոտ նման պահանջ լինի, կարծում եմ, որ արտահերթ ընտրություններ կլինեն։ Դա շատ կարևոր է։ Նախ՝ իշխանությունները իրենց լեգիտիմությունը կվերահաստատեն, իսկ ընդդիմությունը իր իմիջը կհաստատի։ Ընտրությունը դրա լավագույն միջոցն է, քանի որ այսօր մեկը մեկին ասում են՝ դու լեգիտիմ չես, դու չես վայելում հասարակության մեծամասնության աջակցությունը և այլն։ Այդ քննարկումներին վերջ դնելու լավագույն ճանապարհը արտահերթ ընտրություններն են

Իսկ հասարակության պահանջը ինչպե՞ս պետք է արտահայտվի, ձևակերպվի, որ պարզ դառնա, որ արտահերթի պահանջ կա։

– Դրա ձևերը կան. սոցիոլոգիական հետազոտություններ, քաղաքական ուժերի գնահատականներ և այլն։ Ամեն դեպքում ասել, որ մարդիկ փողոց դուրս չեն գալիս՝ ուրեմն արտահերթ ընտրությունների պահանջ չկա, դա սխալ է։ Ես կարծում եմ, որ եթե նորից ընդդիմություն ձևավորվի և արդեն այդ ընդդիմությանը միավորվեն հասարակության լայն շրջանակներ, ապա արդեն պարզ կդառնա՝ հասարակական պահանջ կա, թե ոչ։ Համենայնդեպս, հիմա այդ պատկերը չկա։ «17+» կոչվածի մեջ մի քանի նորմալ կուսակցություն կա, մնացածը մարդ կուսակցություններ են։ Մնացածը չեզոք են ու այսօր հավաքված չեն որևէ առանցքի շուրջ։ Ես կարծում եմ, որ առաջիկայում կձևավորվի մի ուժ, և արդեն նրա շուրջ էլ այդ հասարակական պահանջը կձևավորվի։

– Ո՞ւմ շուրջ կարող է ձևավորվել այդ նոր ուժը։

– Դժվարանում եմ հիմա ասել։ Ով ավելի վճռական լինի, ով ունենա գաղափարներ, ով կարողանա ձևավորի ծրագիր, հեռանկար, նրան էլ ժողովուրդը կվստահի։

– «17+» ֆորմատը փլուզվում է։ Այդ ֆոնին ակտիվության նշաններ է ցույց տալիս Սերժ Սարգսյանը։ Նախօրեին Հանրապետության հրապարակ էր գնացել։ Քոչարյանն է հայտարարել ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին։ Գործող իշխանություններին հեռացնելու պահանջը կարո՞ղ է միավորել նախկին նախագահներին և դարձնել ձեր ասած այդ առանցքը, որի շուրջ պետք է համախմբում լինի։

– Ես կարծում եմ, որ ոչ։ Մարդիկ, քաղաքական գործիչներ կարող են դառնալ, բայց կուսակցությունների շուրջ առանցք չի ձևավորվի։ Մարդկանց շուրջ՝ գուցե։

Օրինակ՝ Քոչարյանի՞։ Դա իրատեսակա՞ն է։ Արդյո՞ք նա վայելում է հանրային աջակցություն։

– Քոչարյանի շուրջ որոշակի ուժեր կհավաքվեն։

Իսկ ներկա իշխանություններին հեռացնելու պահանջը կարո՞ղ է միավորել Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին։

– Ես կարծում եմ, որ ոչ։ Նրանք չեն միավորվի։ Իսկ եթե միավորվեն էլ, ապա հանուն այսօրվա իշխանությունների հրաժարականի։ Իսկ հրաժարականից հետո, ես չեմ կարծում, որ նրանց մեջ կոալիցիա ձևավորվի, գնան իշխանության ձևավորման։ Դրանք տարբեր ուժեր են։ Լուրջ միավորում, չեմ կարծում՝ լինի։ Կան հնից եկած տարաձայնություններ, գաղափարական տարաձայնություններ։ Ես առհասարակ կարծում եմ, որ հին կուսակցությունները լուրջ խնդրի շուրջ չեն կարող միավորվել։ Նրանք միայն կարող են միավորվել այսօրվա իշխանություններին հրաժարական պարտադրելու համար։ Այդ առանցքը նրանց համար ընդհանուր է։ Իսկ իշխանության գալու, ընտրությունների ժամանակ նրանք կգնան առանձին-առանձին։

Պարոն Ալեքսանյան, այսինքն՝ Դուք կարծում եք, որ արտահերթ ընտրությունների թեման վերջնականապես փակված չէ՞։

– Ես կարծում եմ, որ փակված չէ։ Այս իշխանություններին էլ են պետք արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Հետպատերազմական գործընթացների հանդարտվելուց հետո չի բացառվում, որ գա պահ, որ իշխանությունը կգնա արտահերթ ընտրությունների՝ իր լեգիտիմությունը վերահաստատելու համար։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում