Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Բուռն բանավեճ անբովանդակ մեխանիկայի շուրջ. դատարկությունը լեգիտիմացնելու մեխանիկան

Հայաստանում արտահերթ ընտրության հեռանկարի շուրջ այսպես կոչված բանավեճը իրականում ավելի շուտ վկայում է օրակարգային դատարկության մասին: Քաղաքական դերակատարները վիճում են, բանավիճում, միմյանց սուր քննադատում, թե երբ, ինչ արագությամբ կամ ինչ ճանապարհային քարտեզով արտահերթ ընտրությունն է փրկելու երկիրը: Այն դեպքում, երբ երկիրը, պետությունը փրկելու, իսկ ավելի շուտ ոչ թե փրկելու, այլ պարզապես ընկած, ծանրացած, վիրավոր և խոցված վիճակից բուժելու, վերականգնելու, մեջքը ուղղելու է բովանդակությունը՝ գաղափարական, ծրագրային բովանդակությունը, որը պետք է վարակի հանրությանը, միավորի, մոտիվացնի տարբեր շերտերի, մղի նախաձեռնությունների, ուրվագծի որևէ ապագա, ընդ որում՝ ոչ թե կամ-կամ, այլ բազմազանության սկզբունքով: Այսինքն՝ անգամ ապագան կառուցելու հեռանկարը չպետք է պայմանավորվի մեկ հանգամանքով՝ եթե չլինի իքս կամ իգրեկ բանը, չենք ունենա ապագա: Հակառակը՝ Հայաստանի իրական էլիտայի հավակնություն ունեցող ուժերը պետք է կարողանան հանրությանը տալ մի կողմից առարկայական ապագայի, մյուս կողմից՝ այդպիսի ապագայի սցենարային բազմազանությամբ առաջարկներ և ուղենիշներ: Ինչ ունենք մենք դրա փոխարեն: Դրա փոխարեն մենք ունենք մեխանիկական վեճ արտահերթ ընտրության, և մեկ էլ մեդիատեռոր «դավաճանության», «դավաճանների» և «փրկիչների» հավերժական թեմայով: Մեդիատեռոր, որտեղ լավագույն դեպքում այդ ամենը համեմվում է պարզ հայրենասիրական ճարտասանությամբ, որն իրականում դարձյալ՝ իր հնչեղ փաթեթից զատ, չի պարունակում որևէ կոնկրետ, ռացիոնալ ուղենշում, թե Հայաստանն ինչպես պետք է ոտքի կանգնի, մեջքն ուղղի և առաջ շարժվի շարունակվող բարդագույն աշխարհաքաղաքական միջավայրում, բարդագույն ռեգիոնում: Մինչդեռ, եթե չկա այդ ամենը, արտահերթ ընտրությունը Հայաստանում ընդամենը լեգիտիմացնելու է քաղաքական դատարկությունը և, թող ներվի ասել՝ դատարկաբանությունը, լեգիտիմացնելու է հայրենասիրական կենացների նոր շրջափուլը, այն դեպքում, երբ Հայաստանը և Արցախը, մեղմ ասած, դեռ երկար են փորձելու մարսել նախորդ շրջափուլի հետևանքը: Այդպիսով, Հայաստանի պետական ու հանրային խնդիրը այդ գաղափարական, մտարտադրության քաղաքական վակուումը լրացնելն է: Նրանք, ովքեր կլրացնեն այն, կհավակնեն դառնալ հայկական պետականության իրական էլիտա, որն ունակ կլինի գտնել նաև այդ պետականության գործընկերներ համաշխարհային քաղաքականության տարբեր դերակատարների շրջանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում