Միացյալ Նահանգներում բժիշկները միկրոթրոմբեր են հայտնաբերել հինգ տարեց հիվանդների մոտ, որոնք մահացել էին կորոնավիրուսից: Հետազոտությունը հրապարակել է JAMA Neurology ամսագիրը:
«Նրանց մազանոթներում մենք թթվածնի քրոնիկական պակասի և մեծ թվով մեգաքարիոցիտների հետքեր ենք հայտնաբերել, որոնք թրոմբերի համար «շինանյութ» արտադրում», – եզրակացրել են գիտնականները:
Մասնագետները նշել են, որ կորոնավիրուսը ախտահարում է ոչ միայն թոքերը, այլ նաև քթի, կերակրափողի, արյան անոթների, սրտի և ուղեղի բջիջների լորձաթաղանթները:
Նշվում է, որ մահացած հիվանդները տառապել են գիտակցության և հիշողության կորստից: Նրանց ուղեղի անոթներում հիպոքսիա, թթվածնի քրոնիկական պակաս և բջիջների կուտակում է հայտնաբերվել, որոնք պատասխանատու են թրոմբների ձևավորման համար:










































