Грузия Online-ի փոխանցմամբ՝ այս գիշեր թուրք-վրացական սահմանին ընկած Սարփիի անցակետը հատել է մինչև 100 բեռնատար ավտոմեքենա։ Ադրբեջանական «Պոլիգոն» լրատվական գործակալության տվյալներով՝ այդ բեռնատարներում գտնվել են Թուրքիայի տարբեր շրջաններում բնակվող քրդեր։
Նշվում է, որ քրդերն արդեն իսկ լքել են Վրաստանի տարածքը և Կարմիր կամրջով ներթափանցել Ադրբեջան։ Քրդերը մաքսային անցակետում հայտարարել են, թե իրենք Ադրբեջանում զբաղվելու են դաշտային աշխատանքներով, սակայն ադրբեջանական գործակալության ունեցած տվյալներով՝ քրդերն իրականում պատրաստվում են բնակություն հաստատել Ադրբեջանում։










































