Գերմանիան կհյուրընկալի «հետապնդվող» մինչև 50 բելառուս ընդդիմադիրների և նրանց ընտանիքներին: Այս մասին հայտնում է Süddeutsche Zeitung թերթը՝ հղում անելով համապատասխան հարցմանը Գերմանիայի ՆԳՆ պատասխանին:
Գերատեսչությունում նշել են, որ սա քաղաքացիների առավելագույն թիվը չէ, որոնց Գերմանիան պատրաստ է ընդունել. յուրաքանչյուր դեպք կուսումնասիրվի առանձին:
Ավելի վաղ Գերմանիան հայտարարել էր, որ մեխանիզմ է ստեղծելու՝ Բելառուսում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ ապացույցներ հավաքելու համար:










































