Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Վասիլի Բոդնարը հայտարարել է Կիևում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Դավիթ Բոչորիշվիլիին նոտա փոխանցելու մասին՝ Վրաստանի ափերով դեպի Թուրքիա ուղևորվող ուկրաինացի նավասպորտի վարպետների ձերբակալությանից հետո:
«Մենք վրացական կողմին կոչ ենք անում արագ և անկողմնակալ հետաքննություն ապահովել Վրաստանում Ուկրաինայի քաղաքացիներ Վլադիմիր Դիաչենկոյի և Յուրի Խոմիչի ձերբակալության վերաբերյալ, ինչպես նաև խնդրում ենք փոխել խափանման միջոցը և ազատ արձակել նրանց»,- հայտարարել է Բոնդարը:








































