Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իրենց առաջին հեռախոսազրույցը որակել են որպես «դրական ազդանշան ամբողջ աշխարհի համար»: Այս մասին հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ շփումները ընդհանուր թեմաների շուրջ: Միևնույն ժամանակ, Բայդենը չին ժողովրդին շնորհավորել է ըստ լուսնային օրացույցի գալիք Նոր տարվա կապակցությամբ, իսկ Սի Ցզինպինն, իր հերթին, Բայդենին շնորհավորել է Միացյալ Նահանգների նախագահ ընտրվելու կապակցությամբ:










































