Այսօր՝ փետրվարի 11-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Շարունակում է քննարկվել «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Համաձայն եմ պարոն Պետրոսյանի հետ և ուրախ կլինեմ, որ այդպես լինի, որովհետև բազմաթիվ զրպարտող արտահայտություններ նաև ԱԺ ամբիոնից են հնչել: Մենք էլ ենք մեկս մյուսին զրպարտել»,- հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Լուսինե Բադալյանը:
Նրա խոսքով` այս խնդիրը կլուծվի այն ժամանակ, երբ զրպարտանքը, վիրավորանքը կապված չլինեն խոսքի ազատության հետ:
Մանրամասն՝ տեսանյութում:









































