Monday, 22 06 2026
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված

Ռուսաստանը ԱՄՆ ու Ֆրանսիայի հետ կմիանա՞ Հադրութի օրակարգին

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շարունակի իր գործունեությունը: Նա մասնավորապես հայտարարել է, որ համանախագահները կարևոր ներդրում են ունեցել հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները մշակելու գործում, և այդ սկզբունքներից շատերը արտացոլվել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ:

Ռուսաստանի փոխարտգործնախարարի հայտարարությունն ըստ էության այն մասին է, որ Ռուսաստանի հովանու ներքո ձևակերպված եռակողմ համաձայնությունը այլ բան չէ, քան Մինսկի խմբի եռանախագահների տարիների աշխատանքի որոշակի արտացոլում: Այլ կերպ ասած, Ռուսաստանն ակնարկում է, որ չնայած սեպարատ գործողությունների կասկածներին, որ հայտնում են ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, ինքը գործել է այն սկզբունքների և բովանդակության շրջանակում, որ մշակել են համատեղ: Հայտարարությունն այդ առումով, իհարկե, երկիմաստ է: Մի կողմից դա որոշակի հակափաստարկ է իր հանդեպ Վաշինգտոնից և Փարիզից հնչող կասկածներին, ինչով Ռուսաստանը փորձում է հիմնավորել Թուրքիայի հետ իր համաձայնություններն ու աշխատանքը, մյուս կողմից Մոսկվան գուցե արտահայտում է ԱՄՆ ու Ֆրանսիայի հետ աշխատանքը վերսկսելու պատրաստակամություն, եթե նրանք ընդունեն Ռուսաստանի առանձնահատուկ դերը եռակողմ հայտարարության փաստի համատեքստում:

Այստեղ առաջանում է հարց հայկական կողմում: Հադրութը և Շուշին և՞ս եղել են այսպես ասած համանախագահության մշակումների շրջանակում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Շուշին եղել է բանակցային սեղանի պահանջների շարքում: Նախորդ իշխանությունը հերքում է, թե երբևէ բանակցել է Շուշիի հարցում: Պուտինն, ինչպես հայտնի է, հայտարարել էր, թե հոկտեմբերի 19-20-ին եղել է Շուշին հայկական գոտում պահելու միջոցով հրադադարի հնարավորություն, բայց Փաշինյանը չի համաձայնել ադրբեջանցիների վերադարձին: Փաշինյանը հայտարարել է, որ ադրբեջանցի տեղահանվածների վերադարձի պահանջը ընդունելու դեպքում նրանք կկազմեին Շուշիի բնակչության 90 տոկոսը՝ ինչպես մինչ արցախյան հակամարտությունը, և դա փաստացի կնշանակեր, որ Շուշին ըստ էության դառնում էր ադրբեջանական քաղաք: Այս հայտարարությունը Հայաստանում դարձավ տեղեկատվա-քաղաքական խաղարկման բուռն առարկա, մինչդեռ հույժ կարևոր է խնդրի քաղաքական բովանդակությունն ու համատեքստը: Այդ առումով էլ էական է, թե արդյո՞ք Մինսկի խմբի համանախագահության մշակումներում որևէ խոսք եղել է Շուշիի, ինչպես նաև Հադրութի կամ ԼՂԻՄ որևէ այլ շրջանի մասին: Հնարավո՞ր է հանրայնացնել այդպիսի տեղեկատվություն: Ի՞նչ կասեն այդ մասին Մինսկի խմբի համանախագահները՝ գործող կամ նախկին, և ինչ կասի ԵԱՀԿ քարտուղարությունը, որտեղ պահ են տրվել արցախյան գործընթացին վերաբերող փաստաթղթերը: Այդ առումով, երբ Ռուսաստանի փոխարտգործնախարարը հայտարարում է Մինսկի խմբի աշխատանքի վերականգնման անհրաժեշտության մասին, նոյեմբերի 9-ը ըստ էության ներկայացնելով այդ աշխատանքի արտացոլում, առաջ է գալիս Շուշիի և Հադրութի հարցը՝ Ռուսաստանը պատրա՞ստ է ԱՄՆ ու Ֆրանսիայի հետ այդ հարցը դարձնել բանակցային օրակարգի մաս և դնել դեօկուպացիայի խնդիրը, այդ թվում՝ տեղահանված բնակչության վերադարձի և դրա անվտանգային կոմունիկացիայի համատեքստում: Ի վերջո, այդ հանգամանքը արտացոլված է նոյեմբերի 9-ի հայտարարության յոթերորդ կետում: Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը Երևանում դեռևս նոյեմբերին հավաստիացրել էր Հադրութի բնակիչներին, որ Ֆրանսիան իր դուռը բաց է պահում նրանց առաջ իրենց խնդիրը բարձրաձայնելու համար: Իսկ Հադրութում, հարկ է նկատել, եղել է գերազանցապես հայկական բնակչություն, այդ թվում՝ ԼՂԻՄ գոյության տարիներին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում