Այսօր՝ փետրվարի 10-ին, Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ի պատասխան «Իմ քայլի» պատգամավոր Նարեկ Մկրտչյանի հարցի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց. «Մեր վիրավորված զինծառայողների բուժօգնությունը ողջ ծավալով իրականացվում է պետության միջոցների հաշվին»:
Նախարարի խոսքով` արտերկրում բուժում ստացողների համար կա հստակ ընթացակարգ. «Մասնագիտական հանձնաժողովը որոշում է` արդյոք արտերկրում բուժվելու կարիքը կա, և այս դեպքում ևս պետությունը փակում է վիրավոր զինծառայողների բուժօգնության ծավալը»:
Մանրամասն՝ տեսանյութում:









































