Թերթը գրում է, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կարող է հայտնվել անհարմար վիճակում՝ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հետագա պաշտոնավարման հարցը քննարկելու առաջարկով վարչապետ Տիգրան Սարգսյանին դիմելու պատճառով:
ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը երեկ թերթի հետ զրույցում ըստ էության հայտարարել է, որ կառավարությունը չի պատրաստվում քննարկել Մարտիրոսյանին պաշտոնանկ անելու հարցը:
«Հիշեցնենք, որ Գավառի քաղաքապետը Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի եղբայրն է: Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել իրենց երրորդ եղբոր որդիներին սպանության փորձ կատարելուց հետո իրավապահներից թաքցնելու մեղադրանքով: Գավառի քաղաքապետը համաձայնվել էր, որ իր նկատմամբ գործը կարճվի համաներման հիմքով, այսպիսով. փաստորեն մեղավոր ճանաչելով ինքն իրեն»:










































