Արաբական Միացյալ Էմիրությունների ավտոմատ միջմոլորակային Նորե կայանը մտել է Մարսի ուղեծիր, հայտնում է Մուհամեդ բեն Ռաշիդի անվան Տիեզերական կենտրոնի թվիթերյան էջը:
«Պատմական պահ․ Էմիրությունների՝ Մարսի առաքելության ծրագրի ղեկավար Օմրան Շարաֆը հաստատում է, որ Նորե զոնդը հասել է Մարսի ուղեծիր », – ասված է հաղորդագրության մեջ:
Սարքը նախատեսված է Մարսի կլիման և մթնոլորտի ցածր շերտերն ուսումնասիրելու համար: Այն գործարկվել է 2020 թվականի հուլիսի 20-ին: