Այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նշեց. «Հայաստանում երկար տարիներ տեղեկատվություն տարածողները, մի շարք լրատվականներ չեն կատարել հանրությանը ճշմարտությունը ներկայացնելու իրենք առաջնային դերը և ընդհակառակը՝ մեր քաղաքացիներին հնարավորինս հեռացրել են իրականությունից»:
Նրա խոսքով` կարծիք ձևավորողները կեղծիք են ձևավորել. «Հիմա հերթը լրագրողներինն է: Հարգելի լրագրողներ, դուք որպես չորրորդ իշխանության ներկայացուցիչներ, պարտավոր եք ձեր ներդրումն ունենալ ոլորտը կարգավորելու, երկրում կայունություն հաստատելու, ձեր շարքերից ձեր մասնագիտությունը ոտատակ տվողներին մաքրելու համար: Ես ակնկալում եմ ձեր աջակցությունը, հակառակ դեպքում կբացառվի ինքնակարգավորման որևէ մոդել Հայաստանում»:
Մանրամասն՝ տեսանյութում:









































