Իրանի հետախուզության նախարարության ղեկավար Մահմուդ Ալավին չի բացառել Թեհրանի միջուկային զենք ունենալու հավանականությունը՝ նշելով, որ դա տեղի կունենա միայն երկիրը «պատին դեմ տալու» դեպքում:
IRIB TV2 հեռուստաալիքի եթերում նա պարզաբանել է, որ Իրանի իշխանություններն աշխատում են «խաղաղ ատոմի» վրա, դա ամրագրված է Իրանի գերագույն առաջնորդի ֆեթվայում, որում ընդգծվում է, որ միջուկային զենքով զիվնելը հակասում է իսլամի նորմերին և հարամ է:
«Բայց ուզում եմ հիշեցնել, որ մարդուն «պատին դեմ տալու» դեպքում նրա վարքն այլ է լինում, քան ազատության մեջ: Եթե մեզ մղեն այս ուղղությամբ, ապա Իրանը դրանում մեղավոր չի լինի»,- հավելել է նա: