Օգոստոսի 3-ին, ժամը 23:45-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները 39-ամյա Ալիասղար Չ.-ի վարձակալած, Ջրաշատ փողոցում գտնվող տնից հայտնաբերել են ֆոլգայի մեջ փաթեթավորված 1.4 գ մուգ շագանակագույն «ափիոնին» նմանվող յուրահատուկ հոտով զանգված:
Ալիասղար Չ.-ն հայտարարել է, որ նշված զանգվածը «ափիոն» տեսակի թմրանյութ է, պատկանում է իրեն, որն իր անձնական օգտագործման համար ս/թ օգոստոսի 1-ին՝ կոշիկի մեջ թաքցրած, Կարճևանի անցակետով:
Ալիասղար Չ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: