Wednesday, 01 07 2026
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը

Նախկին-ներկայից դուրս տանող ճանապարհը

Հայաստանի ներքաղաքական կյանքը նախկին-ներկա «դիսկուրսից» դուրս բերելու հրամայականի վերաբերյալ արդիական խոսակցությունները զգալիորեն ունեն մի մոլոր ընդհանրություն: Խոսքն այն մասին է, որ նախկին-ներկան պատկերացվում է նախկին իշխանություն և ներկա իշխանություն ձևաչափով: Մինչդեռ, հայաստանյան ներքաղաքական դաշտի և ներկապնակի մասին խոսելիս նախկին-ներկան թերևս պետք է դիտարկել շատ լայն համատեքստով, ներառելով նախկին իշխանություններն ու ընդդիմությունները, ընդհանրապես նախահեղափոխական ներքաղաքական կյանքի հիմնական պալիտրան՝ իր մեծ ու փոքր գույներով: Խնդիրն այն է, որ սպառվել է այդ գունապնակն ամբողջությամբ, ոչ թե մեկ-երկու գերակա գույն: Հայաստանի հետխորհրդային, անկախության մոտ երեք տասնամյակի ընթացքը վկայել է քաղաքականության տոտալ անարդյունավետության մասին, ոչ թե մասնակի իշխանական կամ մասնակի ընդդիմադիր: Եթե կան ուժեր, որոնք իրենց համարել ու համարում են թե՛ մեկին, թե՛ մյուսին մերժող ու այլընտրանք, միևնույն է, նրանք գործնականում ևս սպառված են, որովհետև նրանք էլ անկարող են եղել երեք տասնամյակի կամ այդ շրջանակում իքս ժամանակահատվածի ընթացքում կառուցել հանրության հետ այնպիսի երկխոսությունը, որը իրենց կդարձներ վճռորոշ ներքաղաքական գործոն, ինչի հետ հաշվի կնստեին թե՛ ներսում, թե՛ դրսում:

Հայաստանում այդ իմաստով «նախկին-ներկայից դուրս» խնդիրը քաղաքական ներկապնակի՝ գործնականում ամբողջությամբ փոփոխությունն է, հետևաբար՝ բոլորովին նոր քաղաքական գույների, ասել է թե` գաղափարաբանություն, բովանդակություն, փաթեթավորում բաղադրիչների` նոր հավաքականությամբ միավորների ձևավորումը: Դա է, որ լինելու է բավականին բարդ, տարիների համբերատար, տքնաջան աշխատանք, երկարաժամկետ ծրագրավորում և հաշվարկ, երկարաժամկետ քաղաքական ճարտարապետություն պահանջող գործընթաց: Այդ գործընթացի տևականությունն ու տարողունակությունն է, որ օբյեկտիվորեն ստեղծելու է մի նոր վիճակ, երբ առանցքում արդեն լինելու է հենց գաղափարաբանությունը, ոչ թե փրկչային կռապաշտությունը՝ դրական, թե բացասական երանգների կշռմամբ: Երկարաժամկետ քաղաքական աշխատանքի տրամաբանությամբ կազմավորված գործընթացն է, որ «փրկչի» ապակառուցողական և վտանգավոր «մեխը» հանելու է հայկական քաղաքականության «ոտքից» և հանրությանը տալու է թե՛ քաղաքականության չափման, թե՛ մասնակցայնության, ներառականության բոլորովին նոր չափանիշներ և չափորոշիչներ: Դրանց հիմքում լինելու է հենց աշխատանքը և արդյունքը, հընթացս նաև համատեղ ջանքով կառուցվող:

Այսինքն՝ քաղաքական նոր որակի համար էական դեր է ունենալու թերևս առավելագույն ներառականության սկզբունքը՝ ամենատարբեր բնույթի և տիպի նախաձեռնությունների միջոցով քաղաքացիներին քաղաքական շինարարության դաշտ ընդգրկելու համար: Հայաստանում սպառվել են ոչ միայն քաղաքական գաղափարների և հանրային ուղենիշների ձևավորման առաքելության ֆորմալ կրող քաղաքական ամենատարբեր միավորները, այլ մեխանիզմներն ընդհանրապես: Նախկին-ներկա դիսկուրսից հանրային-քաղաքական կյանքը դուրս բերելը պետք է ունենա խնդրի հենց այդ լայն ախտորոշումն ու, ըստ այդմ, պարունակի լուծումների լայն և խորքային պաշարի փնտրտուք: Հակառակ պարագայում, հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքը դոփելու է տեղում: Կփոխվեն անուններ, կփոխվեն հապավումներ, կփոխվի հերթականություն, բայց ցիկլը կկատարի ընդամենը հերթական պտույտը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում