Հայտնի են Ալցհեյմերի հիվանդության վաղ ախտանշանները: Դրանք թվարկել է մշակութային գիտությունների դոկտոր, հոգեբան Անդրեյ Զբերովսկին:
Ըստ նրա՝ ամեն ինչ սկսվում է նրանից, որ մարդը տարածության մեջ կործնում է կոորդինացիան։ Նա կարող է մոռանալ, թե որտեղ է այն խանութը, որն այցելում է արդեն 30 տարի:
Բժիշկը հորդորեց ուշադրություն դարձնել այն դեպքերին, երբ մարդիկ սկսում են մոռանալ բառերը կամ օգտագործել դրանք այլ նպատակների համար: Պատահում է նաև, որ մարդը ինչ-որ բառ է արտասանում, իսկ հետո մոռանում, թե կոնկրետ ինչ է դա նշանակում: Նման դեպքերում, ինչպես նշել է Զբերովսկին, անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:
Սոցիալական կատիվությունը նույնպես կարող է վկայել հոգեկան առողջության հետ կապված խնդիրների մասին: Օրինակ՝ երբ սիրելին ինչ-որ բանի մասին է հարցնում է, բայց արագ մոռանում է պատասխանները: Եթե նա կրկին նույն հարցն է տալիս և թվում է, թե մոռացել է զրուցակցի պատասխանը, ապա դա «կարող է նշանակել Ալցհեյմերի հիվանդության զարգացման երկրորդ փուլ, երբ մարդը դադարում է գործառնական գիտելիքներ ձեռք բերել»:









































