Գերմանիայի մանկական բնակչության մասնաբաժինը Եվրոպայում ամենացածրն է, ասվում է երկրի Դաշնային վիճակագրական գերատեսչության զեկույցում: 81 միլիոն բնակչից մինչև 18 տարեկան երեխաները կազմում են 16.5 տոկոս: 2000 թ-ից երեխաների քանակը Գերմանիայում իջել է 14 տոկոսով` 15.2 միլիոնից 13.1 միլիոն:
Ֆրանսիայում երեխաները 22 տոկոսից ավել են, Հոլանդիայում` 20-ից: Ամենաբարձր ցուցանիշը Թուրքիայում է` 31.2 տոկոս, այսինքն ամեն երրորդը:
Երեխաների 15 տոկոսը աղքատ են համարվում: Երեխաների մեկ երրորդը գործազրկության նպաստ ստացող ընտանիքներից են: Առավել ծանր է վիճակը նախկին ԳԴՀ տարածքում: