Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը շարունակում է նոր ձեռքբերումները:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմին է միացել 21-ամյա կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը։ Հարությունյանը հանդիսանում է մեր ակումբի սան։ Հանդես է եկել «Միխալովցե» և «Արարատ-Արմենիա» ակումբներում:









































