Թուրքիայում կորոնավիրուսի երկու նոր շտամ է հայտնաբերվել: Այս մասին Twitter-ում գրել է հանրապետության առողջապահության նախարարության ղեկավար Ֆահրեթին Քոջան:
«Մեր երկրում, բրիտանականից բացի, գրանցվել են նաև երկու՝ հարավաֆրիկյան և մեկ՝ բրազիլական շտամներով վարակման դեպքեր»,- ասել է նա:
Նախարարը հստակեցրել է, որ հիվանդները և նրանց հետ շփված մարդիկ մեկուսացվել են:
Վերջին տվյալների համաձայն, Թուրքիայում կորոնավիրուս է հաստատվել ավելի քան 2 միլիոն 259 հազար մարդու մոտ, մահացել է 26.3 հազար հիվանդ:










































