«Ուրախալի է, որ նորից մշակութային ակտիվ կյանք է սկսվել, որովհետեւ մշակութային պատերազմը զինադադարի իրավունք չունի»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը:
Նա անդրադարձավ թատրոնում կայանալիք պրեմիերային: Դերասան, սցենարիստ եւ կինոռեժիսոր Վուդի Ալենի ծննդյան 85-ամյակի առիթով թատրոնը կներկայացնի հեղինակի «Ճախրող լամպը» պիեսի յուրօրինակ բեմադրությունը: «Սկզբում ընտրվել էր պիեսը, սակայն համավարակ պատճառով ամեն ինչ ձգձգվեց եւ փաստորեն ներկայացումը համընկավ Վուդի Ալենի հոբելյանի հետ»,-ասաց նա:










































