Ամերիկացի լրագրող Մարտին Սմիթը հարցազրույց է վերցրել «Հայաթ Թահրիր Ալ-Շամ»-ի առաջնորդ Աբու Մուհամեդ Ջուլանիից: Նրանք քննարկել են «Ալ-Քաիդան», «Ջաբհաթ Ան-Նուսրուն», 2001 թ. Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը, Աբու Բաքր Ալ-Բաղդադիին և Իսլամական պետությունը: Հանդիպումը տեղի է ունեցել սիրիական Իդլիբ նահանգում, հայտնում է Directorate 4 Telegram ալիքը:
Սմիթը Մերձավոր Արևելքում առկա հակամարտությունների մասին տասնյակ ֆիլմերի հեղինակը, ռեժիսորն ու պրոդյուսերն է։ Ֆիլմեր է նկարահանել «Թալիբանի», «Ալ-Քաիդայի» և ԻՊ-ի, ինչպես նաև ԱՄՆ զորքերի կողմից Իրաքի օկուպացման ժամանակ տիրող իրավիճակի մասին:
Հայտնի չէ, թե ինչպես է ամերիկացի լրագրողին հաջողվել կապի մեջ մտնել Սիրիայի ժողովրդի դեմ գործած հանցանքների համար հետախուզվող միջազգային ահաբեկչի հետ












































