Հնդկաստանի Հնդկական Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) նախագահ 64- ամյա Սոնյա Գանդին մոտ օրերս կվիրահատվի ԱՄՆ-ում, հայտնում է France-Presse գործակալությունը:
ՀԱԿ-ի ներկայացուցիչը ժխտեց այն լուրերը, թե իբր վիրահատությունը արդեն կատարվել է, սակայն չհայտնեց Գանդիի հիվանդությունը: Իր բացակայության ժամանակ կուսակցությունը կղեկավարի իր որդի Ռահուլ Գանդին: