Sunday, 21 06 2026
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր

Ընտրովի արդարադատությունը թիվ մեկ մարտահրավերն է․ պատասխանատուն իշխանությունն է

Օրերս Վահան Բադասյանը կալանավորվել է: Իրականում Բադասյանն ասել է այն, ինչ ամեն օր ասում են հազարավոր մարդիկ, սակայն նրանք չեն կալանավորվում: Ինչու նմանատիպ հայտարարություն արած այլ անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չի կիրառվում: Թեմայի շուրջ Առաջին լրատվականը զրուցել է ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:

«Հայաստանում դատական իշխանությունը չի կարող երշախավորել արդար դատաքննության իրավունքը, հատկապես քրեկան գործերով: Բազմիցս բարձրաձայնվել է այդ հարցը, որ դատական իշխանությունը անջատված չէ գործադիր իշխանությունից, անկախ չէ: Թվում էր, թե հեղափոխությունից հետո այս հարցն օրակարգում ամենագլխավորը պետք է լիներ, որովհետև հեղափոխությունը նաև տարիներ շարունակ արդարության դեֆիցիտի հետևանքով եղավ:

Եվ հիմա տեսնում ենք, որ խիստ ընտրողական մոտեցում կա նույնատիպ դեպքերով, չնայած արդարադատությունը պահանջում է, որ ամեն մի կոնկրետ դեպքում իրավիճակը կամ անձի վարքագիծը համակողմանի ուսումնասիրվի: Չեմ կարծում, թե Վահան Բադասյանի դեպքում պատշաճ հիմքեր կային նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար: Խափանման միջոց կալանքը պետք է կիրառել այն դեպքում, երբ կան հիմքեր, որ անձը կարող է խուսափել քրեական պատասխանատվությունից այն գործի շրջանակներում, որը հարուցված է, տվյալ դեպքում Վահան Բադասյանը չէր խուսափել: Երկրորդ՝ կիրառվում է, եթե կա հիմք, որ նա կարող է ազդել նախաքննության մարմնի կամ գործով անցնող վկաների վրա, տվյալ դեպքում չկան նաև նման հիմնավորումներ»,- նշեց Սաքունցը:

Իրավապաշտանն ընդգծեց, որ ընտրովի արդարադատությունը շարունակում է մնալ որպես Հայաստանի Հանրապետությունում թիվ մեկ մարտահրավերը. «Դատարանների վարքագիծը կանխատեսելի չէ… Այս ամենի պատասխանատուն իշխանությունն է: Օրակարգային խնդիր է դատական համակարգում վեթինգի իրականացումը, որպեսզի այնտեղ մթնոլորտը փոխվի»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում