Thursday, 11 06 2026
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը ձեռնտու չէ կողմերին. Յուսթ Հովես Գրեվ

Յուսթ Հովես Գրեվը հոլանդացի լրագրող է: Նա աշխատում է Dagblad De Pers օրաթերթում, որը համարվում է Հոլանդիայի միակ անվճար ու որակյալ թերթը։ Յուսթը գրում է տեղական թեմաներով և Արևելյան Եվրոպայի ու հատկապես իր սիրելի երկիր՝ Ուկրաինայի քաղաքականության մասին։

«Շատերը կարծում են, որ Արևմտյան Եվրոպան դրախտ է լրագրողի համար, սակայն դա այդպես չէ։ Հոլանդիայում, օրինակ, լրագրողին կարող են թղթաբանական այնքան մեծ քաշքշուկի մեջ գցել, որ նա հոգնի ու թողնի տվյալ թեման։ Սակայն համառ լրագրողն, ի վերջո, ստանում է իրեն անհրաժեշտ ինֆորմացիան, կամ դիմում դատարան, որի անաչառությունը կասկածի ենթակա չէ։ Այդ առումով հոլանդացի լրագրողը խնդիր իրոք չունի»,- մեզ հետ զրույցում ասաց Յուսթը։

Յուսթն աշխատում է նաև IKV Pax Christi ՀԿ-ում, որի նպատակն է խաղաղության և կայունության ապահովումը Եվրոպայում։ Քանի որ Եվրոպան բավականին խաղաղ է, կազմակերպությունը զբաղվում է Եվրոպայի հարևան երկրների հակամարտությունների կարգավորմանն աջակցելով։

«Մի քանի տարի առաջ ես հանդիպեցի ՀԿ-ի Կովկասյան ծրագրերի ղեկավարին։ Ասացի, որ Հոլանդիայում քչերը գիտեն, թե ինչ է կատարվում Կովկասում, հատկապես Հյուսիսային Կովկասում՝ Չեչնիայում և Դաղստանում։ Իսկ այդ հակամարտությունները Աֆրիկայում չեն, այլ Ռուսաստանում, որն իրեն համարում է ժողովրդավարական ու ժամանակակից երկիր»,- ասաց Յուսթը։ Այնուամենայնիվ IKV Pax Christi ՀԿ-ն առայժմ զբաղվում է միայն Հարավային Կովկասի ՝ Հարավային Օսեթիայի, Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի հակամարտություններով։ ՀԿ-ում արդեն գործող Բալկանյան խմբի օրինակով Յուսթը ստեղծել է Կովկասյան խումբը, որի նպատակն է հոլանդացիներին տեղեկացնել, թե ինչ իրավիճակ է տիրում Հարավային Կովկասում։ Կովկասյան խմբի քննարկումներին մասնակցելու համար ամեն անգամ հրավիրվում են ներկայացուցիչներ Արցախից, Ադրբեջանից, Հայաստանից, ինչպես նաև անկախ փորձագետներ։

Օրերս Յուսթը մեկնել էր Արցախ, հանդիպել ՀԿ-ի արցախյան ներկայացուցիչներին, շրջել Արցախի քաղաքներով, հաղորդակցվել տեղի բնակչության հետ։ Երեկ Յուսթը վերադարձավ Հայաստան։ Նրան խնդրեցինք կիսվել տպավորություններով։

«Մենք զբաղվում ենք նաև Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկմամբ, ուստի ցանկացա գնալ Լեռնային Ղարաբաղ ու իմ աչքերով տեսնել, թե այնտեղ իրավիճակն ինչպիսին է։ Ակնհայտ է, որ մեծահասակները, ովքեր Ղարաբաղ են եկել Բաքվից, շատ ուրախ են և խաղաղ են ապրում հիմա։ Ստեփանակերտը նման էր փոքր գյուղի։ Բոլորը իրար ճանաչում են և ապրում են մի մեծ ընտանիքի պես։ Նրանք նույնիսկ տան դուռը չեն կողպում գիշերը։ Լեռնային Ղարաբաղ գնալուց առաջ ես մտածում էի, որ այնտեղ ապրելը իրոք դժվար է, և մարդիկ գուցե երազում են արտասահման փախչելու մասին։ Սակայն ես տեսա, որ մարդիկ հպարտ են իրենց երկրով և ուզում են իրենց ապագան կառուցել Ղարաբաղում։ Մարդիկ շատ են երեխաներ ունենում. բնակչությունը այդպես չէր աճի, եթե վստահ չլիներ իր ապագայի հարցում»,- ասաց Յուսթը։

Հարցին, թե ինչպես է IKV Pax Christi ՀԿ-ն և մասնավորապես Կովկասյան խմբի անդամը, որ այցելել է բազում կոնֆլիկտային գոտիներ, պատկերացնում ԼՂ հարցի կարգավորումը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այս հակամարտությունը առաջացավ մի երկրում, որն արդեն գոյություն չուներ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը իրոք շատ բարդ է, և չի կարելի զուգահեռներ տանել ԼՂ հարցի և այլ միջէթնիկ հակամարտությունների միջև։ Սակայն դրա լուծման ուղղությամբ իրոք շատ բան չի արվում։ Մեր քննարկումներում կարծիք է հնչել նաև, որ լուծումը ձեռնտու չէ Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին։ Չէ՞ որ ԼՂ-ն հաղթաթուղթ է նրանց ձեռքին, որը շահարկելով նախագահները իրենց երկրների հասարակություններին կառավարում են ինչպես ուզեն։ Երկու կողմն էլ կզոհի ժողովրդավարությունը, տնտեսական զարգացումը և այլ կարևոր հարցեր՝ Ղարաբաղը պահելու համար։ Այս տեսությունը ճշմարտանման է թվում, այնպես չէ՞։ Մենք բանակցությունների գործընթացում միջնորդ չենք, ուստի ես չեմ կարող ասել, թե ինչպես է լուծվելու խնդիրը, և որ դա է միակ ճշմարիտ ուղին»,- ասաց Յուսթ Հովես Գրեվը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում