Thursday, 04 06 2026
Ռուսաստանը կրկին միջուկային ապոկալիպսիսի սպառնալիք է հնչեցրել
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը

Իշխանության խայտառակ պատմությունը

Կոնգրեսի և կոալիցիայի երրորդ հանդիպման նորությունը թերևս այն է, որ կողմերը որոշել են ինտենսիվացնել բանակցության ընթացքը և եթե մինչ այժմ հանդիպում էին շաբաթը մեկ, ապա այժմ արդեն հանդիպումների հաճախականությունը կրկնապատկվելու է:

Կոնգրեսը նույնիսկ առաջարկել է հանդիպել ամեն օր, բայց կոալիցիան ընդունել է միայն շաբաթը երկու անգամ հանդիպելու տարբերակը: Այդուհանդերձ, դա էլ թերևս կարելի է համարել հետաքրքրական զարգացում: Իհարկե խնդիրը ամենևին էլ հանդիպումների հաճախականությունը չէ, այլ այն, թե ինչպիսի բովանդակություն են դրանք ունենում և ինչպես են ազդում պետական ու հանրային կյանքի որակական փոփոխության վրա:

Այդ իմաստով կարծես թե ակնհայտ է, որ օգոստոսին մեզ սպասում է տևական պրոցես այն առումով, որ կողմերն արդեն հաջորդ իսկ հանդիպմանը անցնելու են բուն օրակարգի քննարկմանը, որտեղ առաջինը արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրության հարցն է: Աներկբա է, որ հարցը խլելու է ամբողջ օգոստոսը, բայց հանգուցալուծումն, ըստ ամենայնի, կգա ոչ թե քննարկումների հետ, այլ անսպասելիորեն:

Ընդհանրապես, դա կարծես թե դարձել է երկխոսության գործընթացի տրամաբանությունը և թերևս կարելի է արձանագրել մի ուշագրավ առանձնահատկություն՝ երկխոսության ընթացքն ինքնին կարծես թե լիովին հակասության մեջ է մտնում առնվազն մինչ այժմ արձանագրված արդյունքի հետ: Խոսքն այն մասին է, որ իշխանությունը նախ մերժում է ընդդիմության ցանկացած առաջարկ կամ նախաձեռնություն, իսկ հետո հանկարծ համաձայնում է և անցնում առաջ: Անցնում են առաջ և էլի սկսում են մերժել, հետո համաձայնում են ու էլի անցնում առաջ:

Թե որտե՛ղ, ո՛ր հարցի վրա կընդհատվի այդ շղթան, գուշակելը դժվար է հենց ընթացքի հակասականության պատճառով, և հենց այդ նկատառումն էլ հիմք է տալիս ենթադրելու, որ այս դեպքում էլ իշխանությունն օգոստոսի ընթացքում ամեն կերպ կփորձի հակադարձել ընդդիմության փաստարկներն ու հիմնավորումները՝ կապված արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների հետ, իսկ հետո հանկարծ անսպասելիորեն մի որոշում կկայացվի և էլի կանցնեն առաջ:

Արդյունքում ստացվում է, որ երկխոսությունն ընթանում է առաջանցիկ տեմպով, սակայն արդյունքները կարծես թե դեռևս գտնվում են «ապառիկի» կարգավիճակում, քանի որ դրանք դեռ չեն ստացել համակարգային փոփոխության բնույթ: Բայց, ակնհայտ է, որ մոտենում է «վարկի» մարման ժամկետը և դա թերևս պետք է հուզի երկու կողմին էլ, բայց առաջին հերթին՝ իհարկե իշխանությանը, քանի որ իշխանության վարկային պատմությունն իսկապես խայտառակ վիճակում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում