Մյանմայի զինված ուժերը հայտարարել են արտակարգ ռեժիմի վերացումից հետո ընտրություններ անցկացնելու և նոր կառավարություն կազմելու պլանների մասին: Փետրվարի 1-ին այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը։
Ինչպես նշում է գործակալությունը, արտակարգ դության ռեժիմը, որից հետո կկայանան ընտրությունները, կտևի մեկ տարի: Դրանից հետո լիազորությունները կփոխանցվեն կառավարության նոր կազմին։










































