Ռուսաստանը 2021 թվականին Հնդկաստանում կբացի Մի -17 ուղղաթիռների շարժիչների նորոգման կենտրոն: Այս մասին հայտարարել է «Ռոստեկ» պետական կորպորացիայի միջազգային համագործակցության և տարածաշրջանային քաղաքականության տնօրեն Վիկտոր Կլադովը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Այս տարի նախատեսվում է գործարանի գործարկումը և առաջին շարժիչների նորոգումը: Արտադրության ամբողջական սերտիֆիկացումը նախատեսված է 2022 թվականին», – ասել է նա:
Կլադովի խոսքով՝ սարքավորումներն արդեն հասցվել են Հնդկաստան: Ծրագրի վրա ազդել է կորոնավիրուսը, որի պատճառով ստիպված են եղել փոխել աշխատանքի ժամկետները:










































