Հիվանդությունների վերահսկողության և պրոֆիլակտիկայի կենտրոնները (CDC) ԱՄՆ բնակիչներին պարտավորեցրել են երկուշաբթի օրվանից՝ փետրվարի 1-ից, դիմակ կրել հասարակական տրանսպորտում, այդ թվում՝ ինքնաթիռներում, գնացքներում և տաքսիներում: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկյան կարգավորողի հայտարարությանը:
Գործակալությունը նշում է, որ նախկինում պաշտպանական այդ միջոցների կրումը խորհրդատվական բնույթի էր: Այժմ այդ պահանջի չկատարումը կորակվի որպես օրենքի խախտում:
CDC-ը որոշել է բացառություն անել 2 տարեկանից փոքր երեխաների և որոշակի բժշկական հակացուցումներ ունեցող անձանց համար:










































