Բժիշկները Հռոմի պապ Ֆրանցիսկոսին խորհուրդ են տվել դիետա պահել՝ ռադիկուլիտի ախտանիշները մեղմացնելու համար: Այս մասին գրում է The Sun-ը:
Բժիշկների կարծիքով՝ ավելորդ քաշից ազատվելը կօգնի 84-ամյա Պապին մեջքի ցավերի դեմ պայքարում: Հռոմի պապին խորհուրդ են տալիս ուտել բրնձի, ձկան, մրգերի և բանջարեղենի փոքր բաժիններ: Մակարոնեղենը և ալյուրը պետք է բացառվեն սննդակարգից:
Ինչպես գրում է թերթը, օրերս կարդինալների առջև ելույթ ունենալիս Հռոմի պապը խախտեց կանոնը և ելույթ է ունեցել նստած վիճակում:
«Ես պետք է ձեզ հետ խոսեմ կանգնած վիճակում, բայց դուք գիտեք, որ իմ ռադիկուլիտը շատ ցավոտ է: Այնպես որ, եթե ինձ թույլ տաք, ես ներողություն եմ խնդրում և կխոսեմ նստած վիճակում », – մեջբերում են հովվապետի խոսքերը:
Այնուամենայնիվ, փորձագետները նշում են, որ եթե Հռոմի պապը հետևի բժիշկների խորհուրդներին, ապա նրա կյանքին ոչինչ չի սպառնում:








































