Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստը։ Այն նախագահել է վարչապետ Էրդողանը։
ԱԱԽ նիստին մասնակցել են փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, ՆԳՆ ղեկավար Իդրիս Նաիմ Շահինը, պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, արդարադատության նախարար Սադալլուահ Էրգինը, Գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելը, ցամաքային զորքերի հրամանատար Հայրի Քըվրըքօղլուն, Ժանդարմերիայի հրամանատար Բեքիր Քալյոնջուն և Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը։
ԱԱԽ նիստում քննարկվել են ահաբեկչության դեմ պայքարին առնչվող խնդիրներ։
Հիշեցնենք, որ հուլիսին Թուրքիայում սպանվել է 57 զինծառայող և 2 ոստիկան։










































